Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով երեք նախագահների ու Փաշինյանի մոտեցումները
ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունն իսկական խառնաշփոթ է առաջացրել հանրության մեջ: Մի մասը նշում է, որ սա ուղղված էր Փաշինյանի դեմ, մյուսները կոչ են անում պատրաստվել պատերազմի, երրորդները մտահոգված են, որ Փաշինյանը կարող է ճնշումներին չդիմանալ, մանավանդ որ նա այս հարցի վերաբերյալ այնքան շատ տեղեկացված անձ չէ, իսկ չորրորդներն էլ այն կարծիքին են, որ ոչ մի լուրջ վտանգ էլ չկա, և չարժե ավելորդ խուճապի մեջ ընկնել:
Այնուամենայնիվ, այս մարտահրավերին մենք պիտի պատրաստ լինենք, քանզի Ղարաբաղը մեզ համար լոկ տարածքի հարց չէ. այն անվտանգության խնդիր է Հայաստանի համար: Ահա թե ինչու ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցից է կախված նաև մեր բոլորիս ապագան: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա Փաշինյանը պարտավոր է այս հարցի վերաբերյալ ունենալ իր կոնկրետ պատկերացումները, և լավ կլիներ, որ բանակցային գործընթացի պատմության մասին նա լսեր ոչ թե Ալիևից, այլ Հայաստանում գործող այն անձանցից, որոնք այս հարցում ունեն անցած ճանապարհ և փորձ:
Քանզի պետությունն ունի հիշողություն, և ամեն մի հաջորդ ղեկավար պարտավոր է իմանալ իր նախկինների գործունեության արդյունքները, հասկանալ նրանց գործունեության նախապատմությունը և փորձել իր դրական լուման դնել երկրի առջև կանգնած այս կամ այլ խնդրի լուծման հարցում: Այդ համատեքստում բացառություն չէ նաև ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի հետ կապված հարցը:
Եվ այսպես, փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնենք այս խնդրի վերաբերյալ:
Ղարաբաղյան հարցը 1988-ից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը
Ինչպես հայտնի է, ղարաբաղյան շարժումը սկսվեց հենց այն փուլում, երբ շատերը համոզված էին, որ Գորբաչովը կարող է այս հարցը լուծել վարչահրամայական եղանակով: Ինչպես որ ժամանակին Ղրիմը Ռուսաստանից հանձնեցին Ուկրաինային: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ այս խնդիրն այդ եղանակով չի լուծվի, քանզի ԽՍՀՄ-ում կային բազմաթիվ «ղարաբաղներ», որոնք դրա արդյունքում կարող էին բռնկվել, և ԽՍՀՄ-ը կարող էր մնալ դրանց տակ:
Արդյունքում՝ ղարաբաղյան շարժման առաջնորդներն այն եզրահանգման եկան, որ այս հարցը ԽՍՀՄ-ի շրջանակներում չի լուծվի, և շարժումը ղարաբաղյան պահանջատիրությունից սրընթաց վերածվեց անկախականի:
Ղարաբաղյան հարցը 1991-ից մինչև 1997 թվականը
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ հանրության մեջ մեծ հույս առաջացավ, որ վերջապես Ղարաբաղի հարցը կլուծվի Մոսկվայի օգնությամբ, քանզի Ելցինի իշխանության հիմքը կազմում էին հենց այն դեմոկրատական շրջանակները՝ Գալինա Ստարավոյտովան, Անատոլի Սոբչակը, Անդրեյ Սախարովը, ովքեր մինչ իշխանության գալը հայամետ դիրքորոշում ունեին այս հարցում: Սակայն պարզվեց, որ նույնիսկ Ելցինի «դեմոկրատական» կոչված իշխանությունը վախենում էր ճանաչել Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանից, քանի որ Ռուսաստանը բաղկացած էր 89 նմանատիպ «ղարաբաղներից»: Ավելին՝ Ելցինը նույնիսկ Ղրիմն այն ժամանակ ռիսկ չարեց պոկել Ուկրաինայից և միացնել Ռուսաստանին նույն պատճառով:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ պարզվեց, որ Ղարաբաղի անկախության մեջ շահագրգռված չէին ոչ միայն Ռուսաստանը, այլև հարևան Վրաստանը, Թուրքիան ու Իրանը: Երեքն էլ ունեին տարածքային ամբողջականության պահպահման խնդիրներ և, բնականաբար, դեմ էին, որ Ղարաբաղն անկախանար Ադրբեջանից: Այս ամենի հետ մեկտեղ՝ Ղարաբաղի անկախացմամբ շահագրգրված չէին նաև ԱՄՆ-ը և Եվրամիությունը, քանզի չէին ուզում, որ այս խնդիրը շղթայական ռեակցիայով վարակեր նաև այլ երկրներին:
Այսպիսով, եթե ամփոփենք, ապա կարող ենք պնդել, որ Ղարաբաղի հարցում մենք դաշնակիցներ չենք ունեցել ո՛չ Հյուսիսում, ո՛չ Արևելքում, ոչ էլ Արևմուտքում:
Սակայն մեր ժողովրդի ցանկությունը և դեպքերի հետագա զարգացումը հանգեցրին լայնածավալ պատերազմի, որից, բարեբախտաբար, մենք հաղթող դուրս եկանք:
1994-ի հրադադարի կնքումից հետո սկսվեցին այս հարցի շուրջ մեծ դիվանագիտական աշխատանքները, որոնք, սակայն, ցավոք սրտի, մեզ համար լուրջ հաջողություն չէին խոստանում: Այն ժամանակվա միջնորդը՝ ԵԱՀԿ–ն, մերժում էր խնդրի կարգավորման գաղափարն այնպես, որ Ղարաբաղը որևէ ձևով դուրս գար Ադրբեջանի կազմից:
Ավելին՝ 1996-ի դեկտեմբերի 3-ին Լիսաբոնում՝ ԵԱՀԿ-ի գագաթաժողովում, բոլոր երկրները կողմ էին, որ Ղարաբաղն ինքնավարության կարգավիճակով մնար Ադրբեջանի կազմում, և նման որոշումը չընդունվեց բացառապես Հայաստանի վետոյի պատճառով:
Հենց այդ ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր այն հայտնի տեսակետով, որ Հայաստանի ու Ղարաբաղի հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ ողջ աշխարհը, և ուրեմն, աշխարհին հակադրվելը հղի է հայ ժողովրդի համարմեծ վտանգներով:
1997-ի սեպտեմբերին միջնորդները հերթական առաջարկով հանդես եկան՝ «փուլային» կոչված տարբերակով, որտեղ խնդրի լուծման վերջնարդյունքում Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում՝ «բարձր ինքնավարության» կարգավիճակով: Տեր-Պետրոսյանը համաձայնեց միջնորդների առաջարկներին:
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի այս տեսակետին դեմ դուրս եկան Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը: Վերջիններս մերժեցին ոչ միայն Տեր-Պետրոսյանին, այլև, փաստացի, նաև միջնորդներին, որն էլ հիմք տվեց Տեր-Պետրոսյանին պնդելու, որ Հայաստանում իշխանության է գալիս, այսպես կոչված «պատերազմի կուսակցությունը»:
Ղարաբաղի հարցը 1998-ից մինչև 2007 թվականը
Հայաստանի նոր իշխանությունները քաջ գիտակցում էին, որ միջազգային հանրությանը դժվար կլինի համոզել այն թեզը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով, Նախիջևանի ճակատագիրը՝ մեզ բոլորիս վկա: Միջազգային հանրությունն ուներ իր տրամաբանությունը, որտեղ Ղարաբաղի ինքնորոշումը Ադրբեջանի կազմից դուրս կարող էր խառնել շատ երկրների գործեր:
Բացի միջազգային հանրության կարծիքից՝ այս հարցի շուրջ ընթանում էր նաև աշխարհաքաղաքական մրցակցություն: Այսպիսով, Ղարաբաղի հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալը կապված էր և մինչ այսօր էլ կապված է ոչ միայն հայկական ու ադրբեջանական կողմերի դիրքորոշումների հետ, այլև միջնորդների ընդհանուր հայտարարի գալու, և առաջին հերթին դա վերաբերում է Մոսկվային և Վաշինգտոնին:
Մոսկվային միշտ շահավետ է, որ այս խնդիրը լուծվի մասնակի տարբերակով և ոչ ամբողջապես: Որպեսզի անհրաժեշտ լինի, կողմերին մասնակի լուծումներ առաջարկելու դեպքում, տարածաշրջան բերել խաղաղապահ ուժեր, որպեսզի նրանք բուֆերի դեր կատարեն և թույլ չտան ռազմական գործողություններ վերսկսել: Իսկ նման բան հնարավոր է այն դեպքում, երբ խնդիրը լուծվում է մասնակիորեն: Եվ այդ դեպքում է անհրաժեշտ լինում խաղաղապահ ուժերի պահանջ: Իսկ այս տարածաշրջանային կոնֆլիկտին մոտ երկրներից Թուրքիան, բնականաբար, չի կարող կատարել մեծ դեր, նույնը վերաբերում է Իրանին, և ուրեմն, միակ երկիրը, որն այդ դերը կարող է կատարել, Ռուսաստանն է: Վերջինս Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերվելու երկար պատմական փորձ ունի, և ուրեմն, խաղաղապահ ուժերի մասով հենց Մոսկվայի դերը կարող է մեծ լինել:
Նույն պատճառներով Վաշինգտոնին ձեռնտու չէ, որ այս խնդիրը լուծվի մասնակի եղանակով: Քանզի այդ դեպքում անհրաժեշտ կլինի խաղաղապահ ուժերի կարիքը, և ուրեմն, նաև դրանից մեծապես կշահի Մոսկվան: Իսկ խնդրի վերջնական և ամբողջական լուծման դեպքում խաղաղապահ ուժերի պահանջը կամ չի լինի, կամ էլ կլինի մինիմալ չափով, որը մեծ նշանակություն չի ունենա, հետևաբար Մոսկվայի դերն էլ այդ դեպքում մեծ չի լինի: Ահա թե ինչու ամերիկացիների դիրքորոշումն այս հարցում զգալիորեն տարբերվում էր ռուսներից։
Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ 1998-ի աշնանը Հայաստանի նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի փոփոխի միջնորդների կարծիքը խնդրի կարգավորման վերաբերյալ, սկսեց ակտիվորեն խաղի մեջ ներքաշել Վաշինգտոնին՝ վերջինիս փորձելով համոզել, որ կարելի է գտնել մի այնպիսի ամբողջական բանաձև, որն ընդունելի կլինի կողմերի համար: Ամերիկացիները նոր էին դարձել ՄԽ-ի համանախագահող, և Երևանի ջանքերով ու Վաշինգտոնի ակտիվ դերակատարմամբ, համանախագահները նոր առաջարկով են հանդես գալիս՝ այսպես կոչված, «Ընդհանուր պետության» անվանմամբ: Այս նոր առաջարկի իմաստն այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի հետ կարող է կազմել նոր միասնական պետություն: Այդ փորձն ամերիկացիներն ունեին արդեն Բոսնիայում: Այս քայլն այն ժամանակ փրկօղակ էր հայկական կողմի համար: Բոլորն էլ հասկանում էին, որ այս գաղափարը կենսունակ չի կարող դառնալ, քանզի չի կարող 150–հազարանոց միավորն իրավահավասար միություն կազմել 7 մլն-անոց միավորի հետ: Սակայն այստեղ կարևոր էր ոչ այնքան այս գաղափարի իրականացումը, որքան այն միտքը, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է դառնային հավասար իրավունքներ ունեցող սուբյեկտներ: Մանավանդ որ ամերիկացիներն անկեղծորեն հավատում էին այս գաղափարին, քանզի ունեին Բոսնիայի փորձը, միաժամանակ, նրանք ոգևորված էին, որ այս դեպքում կարող էր հնարավոր լիներ խնդիրը լուծել նույնիսկ առանց խաղաղապահ ուժերի: Ահա թե ինչու ամերիկացիները շահագրգռված էին այդ գաղափարի մեջ: Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվեց կոտրել միջնորդների հին կարծրատիպերը խնդրի կարգավորման փիլիսոփայության մասով: Եվ տրամաբանական էր, որ այս առաջարկը Երևանն ընդունեց, իսկ Բաքուն մերժեց, ինչը դիվանագիտական առումով էլ մեծ ձեռքբերում էր մեզ համար: Քանզի մինչ այդ միջնորդների առաջարկը մերժում էր հիմնականում Երևանը:
Իսկ դա շատ կարևոր էր, քանզի Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման լեգիտիմ հիմքը վերանում էր:
Ավելին՝ «Ընդանուր պետություն» գաղափարի՝ խաղի մեջ մտցնելուց հետո և Բաքվի կողմից այն մերժելուց հետո Երևանի իմիջն Արևմուտքում շեշտակիորեն մեծացավ: 1999-ի ապրիլին Քոչարյան-Հեյդար Ալիև առաջին հանդիպումն անցավ արդեն հայկական դիվանագիտական հաջողության ներքո:
Դրա պտուղները երևացին 2001-ի գարնանը Քի-Ուեսթում, որտեղ արդեն քննարկվում էր ոչ թե Ղարաբաղի իրավահավասարության հարց, այլ …Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդիր:
Առաջարկը շատ պարզ էր. հայերը ստանում էին Ղարաբաղը, իսկ ադրբեջանցիները՝ Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհը: Հայերը ստանում էին տարածք, իսկ ադրբեջանցիներն՝ ուղիղ կապ Նախիջևանի հետ: Հայաստանը որևէ տարածք չէր կորցնում՝ միացնելով իրեն Ղարաբաղին: Ադրբեջանցիները կորցնում էին Ղարաբաղը, սակայն փոխարենը ստանում էին ուղիղ կապ Նախիջևանի հետ: Վաշինգտոնն էլ համոզում էր Հեյդար Ալիևին, որ հայերի հետ խաղաղ ձևով գոյատևելը միակ հնարավորությունն է՝ թուլացնելու կախվածությունը Մոսկվայից: Լուրջ քանակի խաղաղապահ ուժերի պահանջ չէր լինելու, քանզի խնդիրը վերջնական լուծում էր ստանալու: Հեյդար Ալիևը քիչ էր մնում՝ համաձայնվեր, և միայն վերջին պահին նա վախեցավ և հրաժարվեց այդ առաջարկից:
Ճիշտ է, խնդիրը չլուծվեց, սակայն հայերը ստացան դիվանագիտական հսկայական օգուտ: Միջնորդները հասկացան, որ մերժող կողմը կրկին Ադրբեջանն էր, իսկ հայերը կոնստրուկտիվ էին տրամադրված: Բացի այդ, Ղարաբաղի հանդեպ վերաբերմունքը միջնորդների կողմից կտրուկ փոխվեց:
Արդեն բոլորն էին հասկանում, որ հասունանում է նոր գաղափար, որի հիմքում պիտի լինի այնպիսի փոխզիջումային տարբերակ, որն ընդունելի լինի և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար:
Եվ հենց այդ ժամանակ էլ ծնվեց «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» հանրահայտ գաղափարը, որը միս ու արյուն ստացավ 2007-ի աշնանը Մադրիդում: Համանախագահների կողմից այն կոչվեց «մադրիդյան սկզբունքներ», որը բաղկացած էր խնդրի կարգավորման երեք սկզբունքներից և վեց տարրերից: Այդ սկզբունքներն էին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպահման հարգում և ազգերի ինքնորոշման իրավունքի ընդունում:
Այդ սկզբունքների հիման վրա խնդիրն առաջարկվում էր լուծել վեց քայլերից բաղկացած փաթեթով՝
-Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ նրան անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
-Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
-Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
-Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
-Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։
Հավելենք, որ այս առաջարկները միջնորդների կողմից այնքան լուրջ էին մշակված, որ Ադրբեջանը ռիսկ չարեց մերժել այն:
Այս առաջարկը՝ որպես քննարկման հիմք, բնականաբար, ընդունվեց նաև հայկական կողմից, և միջնորդների համար ուղենիշ դարձավ հետագա կարգավորման գործընթացը տանել հենց այս ուղությամբ:
Պետք է նշել, որ «Մադրիդը» մեր համար մեծ դիվանագիտական հաղթանակ էր այն իմաստով, որ առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց այն գաղափարհը, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի հանրաքվեի ճանապարհով իր ճակատագիրը կերտել Ադրբեջանի կազմից դուրս: Մինչ այդ միջազգային հանրությունը կտրականապես դեմ էր այդ գաղափարին:
Ինչո՞ւ հայ հասարակությունը չընդունեց այս առաջարկները որպես հաջողություն, քննարկման այլ թեմա է:
Ղարաբաղի հարցը 2007-ից մինջև 2018 թվականը
Մադրիդն այնքան մեծ ազդեցություն էր թողել միջնորդների վրա, որ նույնիսկ ամերիկացի համանախագահող Մեթյու Բրայզան 2008-ի օգոստոսի 1-ին հայտարարեց, որ «Ղարաբաղում պետք է անցկացվի հանրաքվե, որտեղ տեղի բնակիչները կորոշեն իրենց կարգավիճակը»: Իսկ Ադրբեջանն էլ կուլիսներում խնդրում էր միջնորդներին, որ այդ հանրաքվեն անցկացվի ոչ շուտ, քան 15-20 տարի հետո:
Հետո եղան 2008-ի հայտնի դեպքերը՝ կապված ընտրությունների հետ, և Երևանի դիրքերը բանակցային գործընթացում սրընթաց թուլացան: Դրան ավելացավ նաև ոչ այնքան լավ մտածված հայ-թուրքական հայտնի գործընթացը, որը Անկարան օգտագործեց իր օգտին, իսկ հետո այն ուղղորդեց նախապայմանների դաշտ՝ դրանով իսկ անուղղակիորեն է՛լ ավելի ուժեղացնելով Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում:
Զուգահեռ, այդ ժամանակ ՄԱԿ-ի 62-րդ նստաշրջանին Ադրբեջանին հաջողվեց այդ կառույցից պոկել Հայաստանը դատապարտող հռչակագիր: Նույն թվականին Ռուսաստանի հովանու տակ ընդունվեց լրացուցիչ հռչակագիր Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ:
Այնուհետև Ադրբեջանին հաջողվեց 2010-ի մայիսին ստանալ Հայաստանը դատապարտող երկու փաստաթուղթ: Մեկը Դուշանբեում ընդունված իսլամական երկրների կոնֆերանսի փաստաթուղթն էր, մյուսը՝ Եվրախորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 արձանագրությունը:
Թվում էր, թե այս որոշումները չէին կարող ազդել համանախագահների վրա, սակայն քողարկված ազդեցություն չէին կարող չթողնել: Մինչդեռ Հայաստանը՝ թուլացած ներքին խնդիրներով, չէր հասցնում ադեկվատ աշխատանքներ տանել այս ուղղությամբ:
Արդյունքում՝ 2011-ի ամռանը ծնվեց նոր փաստաթուղթ Կազանում, որտեղ մեզ համար կային ոչ այնքան բարենպաստ կետեր, սակայն Ադրբեջանն այնքան էր լկտիացել, որ նույնիսկ Կազանի փաստաթուղթը մերժեց: Եվ դա այն դեպքում, երբ այդ փաստաթղթում կոնկրետ նշված չէին Ղարաբաղում նախատեսվող հանրաքվեի ժամկետները: Մինչդեռ ընդամենը երեք տարի առաջ նույն ադրբեջանցիները խնդրում էին միջնորդներին, որպեսզի հանրաքվեն անցկացվեր գոնե 15-20 տարի հետո:
2011-ից սկսած՝ Ադրբեջանը որոշում կայացրեց կոշտացնել իր դիրքորոշումը՝ միաժամանակ հույս դնելով փոխել ռազմական հաշվեկշիռը իր օգտին՝ ի հաշիվ նավթադոլարների: Հայկական կողմը որոշեց դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը՝ դրանով իսկ փորձելով հակակշռել Ադրբեջանի ռազմական ամբիցիաները: Սակայն այդ պարագայում ռեալ պոլիտիկի գործոնը գերակայող է դառնում, մանավանդ որ սկսած հենց այդ ժամանակվանից՝ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները սկսեցին վատթարանալ: Արդյունքում՝ 2013-ի ամռանը Բաքվում Ռուսաստանն ու Ադրբեջանը կնքեցին բազմամիլիարդանոց ավելի քան 20 ռազմական և ռազմատեխնիկական պայմանագրեր, իսկ Հայաստանը ձախողեց իր լավ չմշակած դիվերսիֆիկացնելու քաղաքականությունը և նույն թվականի սեպտեմբերին ստիպված եղավ կտրուկ փոխել իր ուղին, ինչը իր արտաքին վարկանիշը պակասեցրեց, այլ ոչ թե ավելացրեց:
Բանակցային գործընթացում նոր գաղափարներ չծնվեցին, քանզի ամեն ինչ բոլորի համար հայտնի էր: Մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանին հաջողվեց փաստացի փոխել ռազմական հաշվեկշիռը իր օգտին, սակայն դիվանագիտական ճակատում նա չէր կարողանում դա կապիտալիզացնել:
Ահա թե ինչու 2016-ի Ադրբեջանի ապրիլյան ռազմական ավանտյուրան, մեծ հաշվով, հաջողություն չունեցավ:
Դեռ ավելին՝ գրավելով 800 հեկտար տարածք՝ նա չստացավ լուրջ դիրքային առավելություն շփման գծում, և ճիշտ հակառակը՝ դիվանագիտական ճակատում նրա դիրքերն էապես թուլացան: Հենց դրա արդյունքում էլ ծնվեցին Վիեննայի ու սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունները:
Փաստորեն, մինչ սուբստանցիոն բանակցություններ սկսելը՝ Ադրբեջանը պետք է վերականգներ իր հանդեպ վստահությունը, և դա ընդունվում էր նաև միջնորդների կողմից:
Ղարաբաղի հարցը 2018-ի մայիսից մինչ այսօր
Ապրիլյան փոփոխություններից հետո Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն այս հարցում դարձավ խիստ լղոզված: Մի կողմից Փաշինյանը հայտարարում էր, որ բանակցային գործընթացը կանգ չի առնի, մյուս կողմից նշում, որ ինքը Փաշինյանը չի կարող Ղարաբաղի տեղը բանակցել Ադրբեջանի հետ:
Ինչ էր այս ամենը նշանակում, կոնկրետ դժվար էր հասկանալ: Եթե փորձենք «թարգմանել» Փաշինյանի ասածները, ապա կարելի է ենթադրել, որ ինքը ցանկանում է, որ բանակցային լիիրավ կողմ դառնա Ղարաբաղը, բայց բանակցությունները չի վիժեցնի, եթե նույնիսկ Ադրբեջանն իր այդ առաջարկը մերժի:
Համենայնդեպս, երկու երկրների ԱԳ նախարարների չորս հանդիպումները հաստատ «հասարակ շփման» նպատակ չեն ունեցել: Դա էին վկայում նաև այդ հանդիպումներից հետո հայտարարություններն ու փորձագիտական շրջանակների արձագանքները: Այս փուլում նույնիսկ ընթացան մի շարք սեպարատ բնույթի բանակցություններ ամերիկացիների հովանավորությամբ, որոնք, սակայն, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չպսակվեցին: Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ. դրանք խոսակցության այլ թեմաներ են:
Այս տարվա սկզբից արդեն համանախագահները ջանք ու եռանդ չէին խնայում, որ պատրաստեն Փաշինյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպում, որտեղ կընթանան լիարժեք բանակցություններ երեք հայտնի սկզբունքների ու վեց հայտնի տարրերի շուրջ:
Եվ այստեղ էլ Փաշինյանը կանգնած է ընտրության առջև: Նրա այն տեսակետը, թե ինքը լիազորված չէ բանակցել Ալիևի հետ Ղարաբաղի մասով, չի ընդունվում ոչ միայն Ադրբեջանի, այլև միջնորդների կողմից:
Եթե Փաշինյանը շարունակի պնդել իր այս թեզը, ապա բանակցությունները կարող են հայտնվել փակուղու մեջ: Ընդ որում, այս դեպքում մեղավոր կողմը կարող է լինել միջնորդների տեսանկյունից հենց Երևանը: Այդ դեպքում Բաքուն կստանա քարտ-բլանշ՝ հարցը լուծել ռազմական ճանապարհով:
Ահա թե ինչու Փաշինյանը պետք է ունենա կոնկրետ մարտավարական ու ռազմավարական ծրագիր՝ Ալիևի հետ բանակցային գործընթացը շարունակելու համար:
Ինչքան էլ Փաշինյանը խուսափի դրանից, միևնույն է, որպես Հայաստանի ղեկավար՝ նա չի կարող խուսափել այդ պատասխանատվությունից: Եվ ուրեմն, նա դատապարտված է կոնկրետ հայեցակարգ մշակելու և հանդես գալու այս հարցով: Մանավանդ որ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, Հայաստանի ու Արցախի ԱԽ-ների համատեղ նիստն ու դրանից բխող որոշումները պարզ ցույց են տալիս, որ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Ալիևի հետ և բանակցելու է ոչ միայն այս գործընթացի ֆորմատի հետագա փոփոխման, այլև խնդրի կարգավորման բուն էության վերաբերյալ:

Հենց այդ ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր այն հայտնի տեսակետով, որ Հայաստանի ու Ղարաբաղի հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ ողջ աշխարհը, և ուրեմն, աշխարհին հակադրվելը հղի է հայ ժողովրդի համար մեծ վտանգներով:

—նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org