Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու ՀՔԾ-ի նոր միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը (տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:
Միջնորդությունը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Երեկվա նիստը հետաձգվել էր և շարունակվում է այսօր։
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է այսօրվա դատական նիստին:
Հիշեցնենք, որ 18.01.2019թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:
***
Լրագրողները այսօր ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատարանում ելույթով հանդես գալ։
«Կարծում եմ՝ այո, նա միշտ էլ ելույթով հանդես է եկել, չի թաքցրել այն, ինչ կա։ Առաջին իսկ նիստում նա մի չքնաղ ելույթ ունեցավ։ Նա, օրինակ, իր ելույթում ասել է, որ ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ Երկրապահը ոտքի է կանգնել և փորձում է միանալ ժողովրդին։ Հավանաբար, լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել և ասել, որ բանակը չներքաշվի քաղաքական գործընթացներին»,-ասաց փաստաբանը։ Այս մասին հայտնում է aysor.am-ը։
Հարցին՝ ի վերջո ինչո՞ւ իրենց չի հաջողվում հասնել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության, Սահակյանը հարցով պատասխանեց՝ իսկ երբ է փաստաբաններին հաջողվել այդքան հեշտ հասնել արդարության՝ ոչ մի իշխանության օրոք։
Դատարանի դահլիճում ասել ենք այն, ինչ պատրաստել էինք խոսելու՝ կապված հիմնավոր կասկածի հետ, անձեռնմխելիության խնդրի հետ, անվտանգության հարցերի հետ, առաջադրված մեղադրանքի հետ, ներկայացված միջնորդության հետ, որը վերաբերում էր կալանքի ժամկետը երկարացնելուն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Ռուբեն Սահակյանը։
«Ասում են՝ Պաշտպանության բանակը իրավունքն չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինեն։ Դա կատարյալ անգրագիտություն է։ Եթե այդպես ասում են, թող հղումներ կատարեն օրենքներին։ Մենք հղում ենք կատարում օրենքներին և ասում ենք՝ դա նաև ներքին հարց է։ Մենք ոչ թե միայն ներքին օրենքներին ենք հղում կատարում, այլ նաև՝ միջազգային փաստաթղթերին»,-ասաց պաշտպանը։
Ռուբեն Սահակյանը լրագրողների դիտարկումներին ի պատասխան՝ հարց ուղղեց՝ իսկ ո՞վ է ասում, որ բանակը մասնակցել է քաղաքական զարգացումներին։
«Սասուն Խաչատրյա՞նն ասաց, քննչական մարմի՞նն ասաց։ Ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է։ Ես ասում եմ՝ 0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում, դրա բացատրությունն ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ»,-ասաց փաստանաբը։
Հարցին՝ ինչպես է վերաբերում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ի գործողությունների ժամանակ զինվորներին վարձկանների էին վերածել, որոշ օլիգարխներ վճարում էին իրենց տները պահպանելու համար, Սահակյանը պատասխանեց՝ նման հայտարարություն կարող է անել մարդը, որը նենգափոխում է գործի փաստերը։
«Իրեն մի հավատացեք, նա սուտասան է, ահավոր սուտասան մարդ է։ Ես քրեական գործն եմ կարդում, նման բան չկա։ Գործը կարված է, հարցեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործին»,-ասաց փաստաբանը։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու ՀՔԾ-ի նոր միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին։

7or.am