Քաղաքական

13.03.2019 21:09

Մասիս Մայիլյանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առանց Արցախի մասնակցության առաջընթացի հնարավորություն չի տեսնում

Մասիս Մայիլյանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առանց Արցախի մասնակցության առաջընթացի հնարավորություն չի տեսնում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացն առանց Արցախի մասնակցության հնարավոր չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մայիլյանն ասաց մարտի 13-ին՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո:

«Գործող նախագահին ներկայացրել ենք մեր տեսակետները, հիմնավորել ենք, թե ինչու Արցախը որպես երրորդ կողմ պետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որը պետք է լինի ապագայում: Եթե Արցախը չմասնակցի բանակցություններին, ապա մենք որևէ առաջընթաց ունենալ չենք կարող»,-ասաց նախարարը:

Մասիս Մայիլյանը նշեց, որ կարևորում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները, և դրանք պետք է շարունակական լինեն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։