Կարծիք

13.03.2019 14:39


Վազգեն Սարգսյանը Փաշինյանին պարզապես կարգելեր

Վազգեն Սարգսյանը Փաշինյանին պարզապես կարգելեր

«Նիկոլ Փաշինյանը երեք նախագահներից ամենակոշտ դիրքորոշումն է պահում», - օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով Ղարաբաղի բանակցային գործընթացում վարչապետի քաղաքականությունը:

Պարո՛ն Սարգսյան, գուցե Դուք հակված եք Փաշինյանի ամեն մի արարքի մեջ միայն դրականը տեսնել, նույնիսկ եթե այդ դրականը չկա։ Դա, իհարկե, Ձեր խնդիրն է, բայց ամեն դեպքում կուզենայի հասկանալ, թե որտե՞ղ է այդ կոշտ դիրքորոշումը նկատվել՝ վերելակի մեջ միմյանց հաճոյախոսելի՞ս, թե՞ Ալիև կրտսերի կրթվածության մակարդակը չափելիս: Ա՜խ, Դուք նկատի ունեք այն, որ Փաշինյանը պնդում է, որպեսզի Արցախը դառնա բանակցային կո՞ղմ: Այդ դեպքում ևս կոշտ դիրքորոշման մասին խոսելն անիմաստ է, քանի որ գցել ողջ պատասխանատվությունը արցախցիների վրա ուղղակի վախկոտություն է:
Պարո՛ն Սարգսյան, ես չեմ դադարում զարմանալ Ձեր հայտարարությունների վրա և ավելի ու ավելի մեծ հիասթափություն ապրել: Քաղաքական տեսակետները Ձեր՝ սկսած հակառուսական հայտարարություններից, վերջացրած նիկոլապաշտական նկրտումներով, ամենևին հույս չեն ներշնչում:
Ստիպված եմ արձանագրել՝ որպես քաղաքական և պետական գործիչ՝ Դուք ձախողված եք: Ձեր միակ կարգավիճակը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելն է, և միակ առավելությունը՝ լայն ժպիտը:

Հ.Գ. Համոզված եմ, որ եթե Վազգենը ողջ լիներ, նա Նիկոլ Փաշինյանին պարզապես կարգելեր զբաղվել երկրի պետական գործերով և առհասարակ վեր բարձրանալ խմբագրի մակարդակից:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը