Թե ինչպես պետք է Փաշինյանն Ադրբեջանի ժողովրդին պատրաստի խաղաղության, երևի թե միայն ինքը գիտի
Արցախում կայացած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևորագույն շեշտադրումներից հատկանշականը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության։ Թե ինչպես պետք է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ժողովրդին պատրաստի խաղաղության, երևի թե միայն ինքը գիտի: Հարց չկա, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փուլում հասնի հաջողության․ միգուցե նոր քայլարշա՞վ սկսի, ասենք՝ Երևան-Ղազախ–Բաքու: Շատ լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն իր խաղաղասիրական քայլարշավը սկսելուց առաջ կարևորի ու վերհիշի, որ խաղաղասեր ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը դեռևս չեն վերադարձրել:
Թե ինչպես պետք է Փաշինյանն Ադրբեջանի ժողովրդին պատրաստի խաղաղության, երևի թե միայն ինքը գիտի
Արցախում կայացած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները:
Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևորագույն շեշտադրումներից հատկանշականը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության։
Թե ինչպես պետք է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ժողովրդին պատրաստի խաղաղության, երևի թե միայն ինքը գիտի:
Հարց չկա, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փուլում հասնի հաջողության․ միգուցե նոր քայլարշա՞վ սկսի, ասենք՝ Երևան-Ղազախ–Բաքու:
Շատ լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն իր խաղաղասիրական քայլարշավը սկսելուց առաջ կարևորի ու վերհիշի, որ խաղաղասեր ադրբեջանցիները Քյարամ Սլոյանի գլուխը դեռևս չեն վերադարձրել:
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից