Քաղաքական

13.03.2019 11:09


«Մարտահրավերները բազմաթիվ են, բայց բոլոր հենքերը կան՝ դրական լիցքեր հաղորդելու գործընթացին». Լայչակ (տեսանյութ)

«Մարտահրավերները բազմաթիվ են, բայց բոլոր հենքերը կան՝ դրական լիցքեր հաղորդելու գործընթացին». Լայչակ (տեսանյութ)

Մարտահրավերներն իսկապես բազմաթիվ են, բայց, կարծում եմ, մենք բոլոր հենքերն ունենք՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին: Մարտի 13-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հրավիրված համատեղ ասուլիսում այս մասին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

Նա ողջունեց սահմանին բռնության նվազման փաստը՝ համոզմունք հայտնելով, որ դա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

«Ես կցանկանայի նաև ընդգծել, թե որքան կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, որքան կարևոր է ներգրավել վստահության ամրապնդման գործընթացներում, ինչպես նաև ռիսկերի նվազեցման միջոցառումներում»,- հավելեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Նա կարևորեց նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները:

«Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը կարգավորված չէ, բայց վստահ ենք, որ փուլային մոտեցումը և զարգացող երկխոսությունը կբերեն գոնե չնչին բարեփոխումների մարդկանց առօրյա կյանքում: Մենք նախագահության շրջանակում հանձնառու ենք ամբողջությամբ բանակցված, խաղաղ և հարատև լուծում գտնելու գործընթացին»,- ասաց Միրոսլավ Լայչակը:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը