Լրահոս

12.03.2019 20:03


Արարատում սկեսրայրը ծեծել է հարսին

Արարատում սկեսրայրը ծեծել է հարսին

Արարատի մարզում ընտանիքի հարսը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու հոր կողմից։ Նախնական քննության տվյալներով՝ սկեսրայրը հարսի հետ պարբերաբար վիճաբանել է ու ծեծել։

Ըստ մեղադրանքի՝ 2018թ. նոյեմբերի 30-ին' ժամը 23-ի սահմաններում, հեռախոսազանգերի շուրջ վիճաբանելով հարսի հետ սկեսրայրը հյուրասենյակում հարվածել է հարսի աջ կրծավանդակի շրջանին, որի հետեւանքով վերջինս ստացել է կողի կոտրվածք։ Հերթական վիճաբանությունը գրանցվել է օրեր անց՝ վաղ առավոտյան, որի ժամանակ տարբեր հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով սկեսրայրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113֊րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 118- րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը