Լրահոս

12.03.2019 16:02


Արսեն Թորոսյանի մերձավորի նկատմամբ խոշոր չափի խարդախություն կատարելու մեղադրանքով հարուցվել է քրգործ

Արսեն Թորոսյանի մերձավորի նկատմամբ խոշոր չափի խարդախություն կատարելու մեղադրանքով հարուցվել է քրգործ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել Երևանի բնակիչ Նարեկ Վանեսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և Ն. Վանեսյանը նշված քրգործով ներգրավված է որպես մեղադրյալ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա վերականգնել է խարդախությամբ յուրացված խոշոր չափի գումարները, ինչից հետո էլ քննչական մարմնի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմել էր իրավապահներին և հայտնել, որ Ն. Վանեսյանը իրեն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն խաբել է իրեն։

Այս խորագրի վերջին նյութերը