Նախագահի աշխատակզմից Արմենպրեսին տեղեկացրել են, որ երեկ ուշ երեկոյան Արմեն Սարգսյանին հրավիրել են մասնակցելու մարտի 12-ին Ստեփանակերտում կայանալիք ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին: Արմեն Սարգսյանը ՏԵԽՆԻԿԱԿԱՆ պատճառներով չի մասնակցի նիստին:
Հասկանո՞ւմ եք` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ: Հիմա օրինակ ես ի՞նչ մտածեմ, տեխնիկական պատճառը ո՞րն է` փորացա՞վը, թե՞ ուղղաթիռում տեղ չի եղել: Իսկ միգուցե տեխնիկական խնդիրն այն է, որ երեկ ամբողջ օրը օդում հարց էր պտտվում` ինչո՞ւ է ԱԺ նախագահը մասնակցում, իսկ Հանրապետության նախագահը` ոչ: Կարո՞ղ է հարցը փակելու համար ուշ երեկոյան զանգահարել, հրավիրել են, բայց նեղսրտած նախագահը հրաժարվել է` հղում անելով տեխնիկական պատճառներին:
Ամեն դեպքում, շատ տհաճ իրավիճակ է: Լրջանալ է պետք, պետությունը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև, ուղղակի լրջանալ է պետք…
Լրջանալ է պետք

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից