Ավշար գյուղի դպրոցում դասադուլ է. պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը (տեսանյութ)
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները այսօր՝ մարտի 12-ին, դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։
Ավշարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե ՓամփուկչյանըNEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։
Նրա խոսքով՝ Հերմինե Անդրեասյանը մոտ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է, ինչ ընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է առաջ բերել ուսուցիչների վրդովմունքը, հատկապես երբ պահանջել է, որ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը ազատման դիմում գրի, որ «ինքը՝ տնօրենը կարողանա այդ պաշտոնում նշանակել իր ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին»։
«Գայանե Մարտիրոսյանը դպրոցի լավագույն ուսուցիչն ու ուսմասվարն է։ Տնօերնը ոչ մի պատճառ չունի նրան աշխատանքից ազատելու պահանջ ներկայացնելու համար այն էլ պատճառաբանությամբ, թե պետք է իր ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին բերի դպրոց որպես փոխտնօերն։ Ի՞նչ է նշանակում՝ Աստղիկ Հարությունյանն իմ ընկերուհին է, ես իրեն եմ վստահում»,–նշեց դպրոցի ուսուցչուհին՝ հավելելով, որ Աստղիկ Հարությունյանը մարզպետի մորաքրոջ հարսն է։
Կարինե Փամփուկչյանը շեշտեց՝ եթե իրենց կոլեկտիվին չի վստահում տնօրենը, ինչպե՞ս է աշխատելու դպրոցում։
Նրա խոսքով՝ իրենց վրդովվեցրել է նաեւ ուսուցիչների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։
«Դասարաններով շրջում է իր ամուսնու հետ։ Ամուսինը չաշխատելով դպրոցում ամբողջ օրը դպրոցում է, կանգնում է դռան ետեւում, իսկ տնօրենը մտնում է դասարան, սա ինչ է»,–պատմեց ուսուցչուհին։
Կարինե Փամփուկչյանը պնդում ՝ տնօրենը պիտի հեռանա, ոչ մի զիջման չեն գնալու։
«Ամբողջ գյուղը ոտքի վրա է։ Հիմա դպրոցում լարված վիճակ է, բոլոր ուսուցիչները, աշակերտները, ծնողները դրսում են։ Ծնողները շեշտում են, որ Ավշարի դպրոց իրենց երեխաներին չեն ուղարկելու, քանի դեռ դպրոցի տնօրենը Հերմինե Անդրեասյանն է»։
Ավշար գյուղի դպրոցում դասադուլ է. պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը (տեսանյութ)
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները այսօր՝ մարտի 12-ին, դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։
Ավշարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Փամփուկչյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։