Լրահոս

12.03.2019 11:01


Դանակահարություն Գյումրիում. ըստ լրատվամիջոցի՝ էպիկենտրոնում Վ. Ղուկասյանի ազգականն է

Դանակահարություն Գյումրիում. ըստ լրատվամիջոցի՝ էպիկենտրոնում Վ. Ղուկասյանի ազգականն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով: Նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կումայրիի բաժնի և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց և այդ ժամանակ նաև «ձախ ստորին վերջույթի գլութելան մկանի շրջանի դրսային երեսի ստորին մասի կտրված վերք, աջ դաստակի հետին մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նաև Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Խանչերյանը:

ArmLur.am-ի հաղորդմամբ՝ դանակահարվածներից մեկը Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է:

ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնի է`նախօրեին Գյումրի քաղաքի՝ 1972 թվականին ծնված բնակիչը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ: Նախաքննական մարմինը չէր հայտնել, թե ով է դանակահարվել, եւ ով է դանակահարողը..

ArmLur.am-ի տեղեկություններով` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են:

Այս խորագրի վերջին նյութերը