Կոտայքի մարզում գյուղապետի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք․ հնչել են կրակոցներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ վարչության երկրորդ բաժնի ծառայողները հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ ակումբի ներսում, ապա՝ դրսում ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սերյոժա Պողոսյանի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հովհաննես Մկրտչյանի միջև։ Այնուհետև այն շարունակվել է նույն գյուղի «Կալեր» կոչվող վայրում, որին մասնակցել են Սոլակ գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Էդգար Խաչատրյանը, Հ. Մկրտչյանը, Ս. Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Մարգարյանը, 40-ամյա Աղասի Հայրապետյանը և 26-ամյա Հովհաննես Գևորգյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խումբը պարզաբաման համար հանդիպել է, որի ժամանակ էլ միմյանց միջև ծեծկռտուք է առաջացել, ու Հ. Մկրտչյանը իր մոտ եղած ատրճանակով մարդկանց վախեցնելու նպատակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում Է. Խաչատրյանը վնասել է ձախ ձեռքի դաստակը, ինչից հետո հունվարի 22-ին բուժօգնության է դիմել Չարենցավանի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ՝ 35-ամյա Արամայիս Պողոսյանը և բժիշկ-վնասվծքաբան՝ 47-ամյա Կարեն Սարգսյանը, ովքեր Չարենցավանի բնակիչներ են, առանց համապատասխան հաշվառման, ցուցաբերել են բուժօգնություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Խաչատրյանը Սոլակի գյուղապետն է, Ա. Հայրապետյանն աշխատում է «Հայաստանի ԲԷՑ» ՓԲԸ-ում՝ Կոտայքի տեղամասի պետ, Հ. Մկրտչյանն աշխատում է «Բջնի» ՓԲԸ-ում։