Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից
Մարտի 11-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած (անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիները համատաեղ ուժերով կանխել են Գ. Գ.-ի ինքնասպանության փորձը, վերջինս հոսպիտալացվել է Նուբարաշանի հոգեբուժական կենտրոն: