Քաղաքական

12.03.2019 09:12


ԵՊՀ ռեկտորի դիմումով ՊՎԾ պետի դեմ վարույթ է հարուցվել էթիկայի հանձնաժողովում

ԵՊՀ ռեկտորի դիմումով ՊՎԾ պետի դեմ վարույթ է հարուցվել էթիկայի հանձնաժողովում

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից։

Այս խորագրի վերջին նյութերը