Կարծիք

11.03.2019 21:35


Տնտեսական տեղեկատվությունը շարունակում է զգլխիչ մնալ

Տնտեսական տեղեկատվությունը շարունակում է զգլխիչ մնալ

Տնտեսական տեղեկատվությունը շարունակում է զգլխիչ մնալ։ Այսօր ՊԵԿ նախագահի տեղակալը լրագրողներին թվեր է ներկայացրել։ Այդ հիմնարկը 2017թ-ին հարուցել է 57 քրեական գործ, իսկ 2018-ին՝ 134։ Փաստորեն, անցած տարի քրեական գործերի քանակն ավելացել է 235 տոկոսով։

Մի շտապեք ուրախանալ։ Պետությանը «պատճառած վնասի վերականգման մասով պատկերը», որ ցուցադրեց ՊԵԿ նախագահի տեղակալը, սա է՝ «2017թ-ին ունեցել ենք 8․4 մլրդ, 2018թ-ին՝ 8․5 մլրդ»։ Փաստորեն, քրեական գործերն աճել են 235 տոկոսով, ինչի արդյունքում պետության վնասը վերականգնվել է նախորդ տարվա համեմատ 1․2 տոկոսով ավելի։

Կփորձե՞ք տրամաբանական պատասխան գտնել այսքան «արդյունավետ աշխատանքի համար»։ Թե կպնդեք 10 հազար պետական պաշտոնյաների կրճատումը սկսել այս հիմնարկից։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը