Քաղաքական

11.03.2019 16:28


Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են զիջումների. ռուսական թերթի անդրադարձը

Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են զիջումների. ռուսական թերթի անդրադարձը

«Բաքուն և Երևանը միակարծիք էին այն հարցում, որ բարձր մակարդակով հանդիպումներն իմաստ ունեն այն դեպքում, եթե կողմերը մոտ են հստակության: Հակառակ դեպքում` դա ժամանակի անիմաստ կորուստ է»,-այս մասին գրում է ռուսական «Незавсимая газета»-ն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, որում խոսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի՝ սպասվող հանդիպման մասին:

Հոդվածագիրը նշում է, որ հաշվի առնելով վերոհիշյալը` կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են զիջումների:

Նշվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցային սեղանին դեռ դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք Երևանը և Բաքուն պատրաստ են ընդունել մասնակիորեն և սեփական մեկնաբանմամբ:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը