Քաղաքական

11.03.2019 13:10

Կարծիք միշտ հայտնել եմ ու հայտնելու եմ. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հետ բանավեճի մասին (տեսանյութ)

Կարծիք միշտ հայտնել եմ ու հայտնելու եմ. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հետ բանավեճի մասին (տեսանյութ)

Մենք աշխատատեղ չենք կրճատում, կքննարկենք տարբերակներ, որ որքան հնարավոր է՝ տնտեսվարող սուբյեկտ չվնասվի: Մարտի 11-ին Ազգային ժողովում այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան Factor.am-ի դիտարկմանը, թե նարգիլե ակումբները փակելով՝ գործազուրկ է մնում 700 աշխատակից: Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման պնդում արեց նարգիլեի բիզնեսով զբաղվով Գոռ Գասպարյանը: «Նորից եմ կրկնում, որ այդ զիջումները չպետք է արվեն մարդկանց առողջության հաշվին: Քննարկումները ցույց կտան, թե ինչ արդյունքի կհանգենք, որևէ տնտեսական գործունեություն չենք արգելում»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով Կառավարության նախորդ նիստին վարչապետի հետ տեղի ունեցած բանավեճին և կարծիքներին, թե վարչապետը նախարարին կարծիք հայտնելու իրավունք չի տալիս, Արսեն Թորոսյանն ասաց. «Կարծիք միշտ հայտնել եմ ու հայտնելու եմ: Դուք տեսաք, թե մենք ինչ լավ քննարկում ունեցանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։