Երբ համատեղվում են անգրագիտությունը, պոպուլիզմը և ամբոխավարությունը
1. Հայտարարվեց, որ Արցախը դառնալու է բանակցային կողմ։ Հիմա Արցախը հեռացած է բանակցային սեղանից առավել քան երբևէ։ Համանախագահների հայտարարությունը հենց այդ մասին էր։ Այդ հայտարարությունը նաև այն մասին էր, որ ձևաչափի փոփոխության ցանկացած պնդման դեպքում Ադրբեջանը ստանում է ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ քարտ բլանշ։ Հպարտ քաղաքացիներին դա՞ էր խոստացվել։
2.Հայտարարվեց, որ սահմանային միջադեպեր ու կրակոցներ չեն լինի, բայց ունեցանք և՛ միջադեպեր, և՛ զոհեր։ Ի դեպ, «Վերելակային» դիվանագիտությունը փոշիացրեց Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք մահակի դեր էին կատարում Ադրբեջանի գլխին սահմանային միջադեպերի առումով, և որոնք այն գինն էին, որը վճարում էր Ադրբեջանը 2016–ի ապրիլյան քառօրյան սանձազերծելու դիմաց։ Սանկտ Պետերբուրգն ու Վիեննան հայկական կողմին հնարավորություն էին տալիս նաև լեգիտիմ մակարդակով պահել ստատուս–քվոն ու Բաքվին դնել պատասխանողի դերում։ «Վերելակային» դիվանագիտությամբ Ադրբեջանը վերջնականապես մարսեց 2016–ը, «ջրեց» մոնիթորինգային պայմանավորվածությունները, և հիմա մենք վերադառնում ենք 2009–2012 թթ., ընդ որում՝ շատ ավելի վատ մեկնակետով։ Դա՞ էր խոստացվել հպարտ քաղաքացիներին։
3. Հայտարարվեց, որ հայ–ռուսական հարաբերություններն աննախադեպ լավ են ու ավելի լավ են լինելու։ Ունենք ճիշտ հակառակ պատկերը։ Եվ անգամ Սիրիա ուղարկած հայկական զորախմբով ու այնտեղ ունեցած արդեն իսկ մեկ վիրավորի գնով այդ հարաբերությունները չեն կարող լավանալ, քանզի անտոգոնիզմը «դասակարգային» է։
4. Հայտարարվեց, որ Խաչատուրովից հետո ՀԱՊԿ–ում մենք պահելու ենք գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց հիմա հերոսաբար խոչընդոտվում է Բելառուսի ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղար դառնալու գործընթացը։ Ընդամենը։
Էլի շատ բաներ են հայտարարվել, ու ճիշտ հակառակն է եղել։ Այդպես է ստացվում, երբ միախառնվում են անգրագիտությունը, պոպուլիզմը և ամբոխավարությունը՝ օխլոկրատիան։
Երբ համատեղվում են անգրագիտությունը, պոպուլիզմը և ամբոխավարությունը
1. Հայտարարվեց, որ Արցախը դառնալու է բանակցային կողմ։
Հիմա Արցախը հեռացած է բանակցային սեղանից առավել քան երբևէ։ Համանախագահների հայտարարությունը հենց այդ մասին էր։
Այդ հայտարարությունը նաև այն մասին էր, որ ձևաչափի փոփոխության ցանկացած պնդման դեպքում Ադրբեջանը ստանում է ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ քարտ բլանշ։
Հպարտ քաղաքացիներին դա՞ էր խոստացվել։
2.Հայտարարվեց, որ սահմանային միջադեպեր ու կրակոցներ չեն լինի, բայց ունեցանք և՛ միջադեպեր, և՛ զոհեր։
Ի դեպ, «Վերելակային» դիվանագիտությունը փոշիացրեց Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք մահակի դեր էին կատարում Ադրբեջանի գլխին սահմանային միջադեպերի առումով, և որոնք այն գինն էին, որը վճարում էր Ադրբեջանը 2016–ի ապրիլյան քառօրյան սանձազերծելու դիմաց։ Սանկտ Պետերբուրգն ու Վիեննան հայկական կողմին հնարավորություն էին տալիս նաև լեգիտիմ մակարդակով պահել ստատուս–քվոն ու Բաքվին դնել պատասխանողի դերում։
«Վերելակային» դիվանագիտությամբ Ադրբեջանը վերջնականապես մարսեց 2016–ը, «ջրեց» մոնիթորինգային պայմանավորվածությունները, և հիմա մենք վերադառնում ենք 2009–2012 թթ., ընդ որում՝ շատ ավելի վատ մեկնակետով։
Դա՞ էր խոստացվել հպարտ քաղաքացիներին։
3. Հայտարարվեց, որ հայ–ռուսական հարաբերություններն աննախադեպ լավ են ու ավելի լավ են լինելու։
Ունենք ճիշտ հակառակ պատկերը։ Եվ անգամ Սիրիա ուղարկած հայկական զորախմբով ու այնտեղ ունեցած արդեն իսկ մեկ վիրավորի գնով այդ հարաբերությունները չեն կարող լավանալ, քանզի անտոգոնիզմը «դասակարգային» է։
4. Հայտարարվեց, որ Խաչատուրովից հետո ՀԱՊԿ–ում մենք պահելու ենք գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց հիմա հերոսաբար խոչընդոտվում է Բելառուսի ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղար դառնալու գործընթացը։ Ընդամենը։
Էլի շատ բաներ են հայտարարվել, ու ճիշտ հակառակն է եղել։ Այդպես է ստացվում, երբ միախառնվում են անգրագիտությունը, պոպուլիզմը և ամբոխավարությունը՝ օխլոկրատիան։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից