Մամուլում եղան տարբեր շեշտադրումներ կապված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ: Մասնավորապես՝ անազատության մեջ գտվող նախագահ Քոչարյանն ազդակ էր հղել Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
«Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»: Թերևս, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մի քանի օր անց եղավ հայտարարություն, որում կար հստակ ձևավորված ուղերձ՝ ուղղված Հայաստանին:
Միջազգային հանրությունը ստիպում է նստել բանակցությունների՝ կոնկրետ օրակարգով ու կարգավորման կոնկրետ շրջանակներով։ Մեկուսացման մեջ գտվող Քոչարյանը ընդամենը քայլերի ճիշտ հաջորդականության հաշվարկ էր արել, հստակ տիրապետում է հաջորդիվ տեղի ունեցող գործընթացներին: Բնականաբար, Քոչարյանին անազատության մեջ պահող ուժերին սա պետք է անհանգստացնի, քանի որ, գտնվելով անազատության մեջ, հստակ մատնանշում է Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները: Ակներև է, որ Քոչարյանի ձերբակալությունը ոչ մի կապ չունի՝ ո՛չ մարտի մեկի, ո՛չ փողերի լվացման, ո՛չ էլ սահմանադրական կարգի տապալման հետ:
Հատկանշական մասը՝ անազատության մեջ գտնվող Քոչարյանն ասում է, որ ինքը խանգարելու է Ղարաբաղի հանձնմանը, որտեղ էլ որ լինի։ Ես ուզում եմ ընդգծել, որ Քոչարյանի ձերբակալությունը թերևս կապված է Արցախի հարցի հետ, ու երկրորդ կարծիք լինել չի կարող:
Կան հարցեր, որոնք պետք է պարզաբանել
Մամուլում եղան տարբեր շեշտադրումներ կապված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ: Մասնավորապես՝ անազատության մեջ գտվող նախագահ Քոչարյանն ազդակ էր հղել Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
«Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»:
Թերևս, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մի քանի օր անց եղավ հայտարարություն, որում կար հստակ ձևավորված ուղերձ՝ ուղղված Հայաստանին:
Միջազգային հանրությունը ստիպում է նստել բանակցությունների՝ կոնկրետ օրակարգով ու կարգավորման կոնկրետ շրջանակներով։
Մեկուսացման մեջ գտվող Քոչարյանը ընդամենը քայլերի ճիշտ հաջորդականության հաշվարկ էր արել, հստակ տիրապետում է հաջորդիվ տեղի ունեցող գործընթացներին: Բնականաբար, Քոչարյանին անազատության մեջ պահող ուժերին սա պետք է անհանգստացնի, քանի որ, գտնվելով անազատության մեջ, հստակ մատնանշում է Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները: Ակներև է, որ Քոչարյանի ձերբակալությունը ոչ մի կապ չունի՝ ո՛չ մարտի մեկի, ո՛չ փողերի լվացման, ո՛չ էլ սահմանադրական կարգի տապալման հետ:
Հատկանշական մասը՝ անազատության մեջ գտնվող Քոչարյանն ասում է, որ ինքը խանգարելու է Ղարաբաղի հանձնմանը, որտեղ էլ որ լինի։
Ես ուզում եմ ընդգծել, որ Քոչարյանի ձերբակալությունը թերևս կապված է Արցախի հարցի հետ, ու երկրորդ կարծիք լինել չի կարող:
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից