«Հասարակության մեջ կոնֆլիկտներիմեծմասըտեղիէունենումէլիտաներիմիջև՝ իշխանությունըպահողևիշխանությանձգտողփոքրամասնությունների»։
Նիկոլո Մաքիավելլի
Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած երկրի համար խորքային ցնցումների պատճառ կհանդիսանար, եթե դա նույնիսկ հարյուր տարին մեկ պատահեր։ Մեզ մոտ դրանք տեղի են ունենում ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում, երբ առնվազն երկու անգամ հիմնավորապես փոփոխվել է կառավարող էլիտայի կազմը։
Ի՞նչ ազդեցություն են ունենում հասարակության վրա էլիտաների կտրուկ փոփոխությունները, և առհասարակ ի՞նչ սկզբունքներով են գործում էլիտաները։ Ընդունված է համարել, որ ինչպիսի էլիտա կամ ընտրախավ ունի հասարակությունը, այնպիսին էլ նրա ներկան է ու, համապատասխանաբար, ապագան, կամ էլ ապագայի ոչ մի հեռանկար էլ չկա։
Նախ պետք է հստակեցնել, որ պարտադիր չէ, որ ընտրախավը կազմված լինի հանրության սերուցքից։ Էլիտան կարող է լինել կառավարող մարդկանց խումբը, որը միավորված է ընդհանուր շահերով և կառավարման համապատասխան ունակություններով։ Կարող է լինել նաև ինտելեկտուալ էլիտա, որը հենված է հանրությանը միավորող գաղափարի ու մշակույթի վրա, որն ուղղակիորեն չի մասնակցում կառավարման գործընթացին, բայց ունի մեծ ազդեցություն։ էլիտան կարող է լինել «բաց»՝ ժողովրդավարական, նաև՝ «փակ»՝ ավտորիտար։ Կարող են միաժամանակ գոյություն ունենալ մի քանի էլիտաներ, որոնք ընդհանուր խաղի կանոնների շրջանակում միմյանց հետ համագործակցում են կամ էլ գտնվում են հակամարտության մեջ, իսկ եթե միմյանց հետ պատերազմի մեջ են գտնվում, ապա դա կործանարար է տվյալ հանրույթի համար։
1988-1991-ին Խորհրդային Հայաստանի իշխող էլիտան, ըստ էության, ամբողջովին փոխարինվեց նորով, և Արցախի համար պայքարի գաղափարի հիման վրա սկսեցին ձևավորել նոր էլիտա։ Դա ազգայնական էլիտա էր, սակայն հետխորհրդային երկրներին բնորոշ լիբերալ հռետորաբանությամբ։
Երկրորդ նման դեպքը տեղի ունեցավ 2018-ին, երբ նույնպես, ըստ էության, ամբողջ իշխող էլիտան փոխարինվեց նորով։ Նորերի գաղափարական հիմքը, հանրային կարծիքի համաձայն, եղած անօրինականությունների դեմ պայքարն էր ու տնտեսական փոփոխությունների սպասումը։ Այսինքն, հին էլիտան հանրության կողմից համարվում էր անարդյունավետ։ Հռետորաբանությունը նույնպես լիբերալ էր, սակայն հաշվի առնելով Արցախի խնդիրը և ռուսական ազդեցությունը, նույնպես սկսեց զգուշորեն թեքվել դեպի ազգայնականություն։
1988-ի էլիտայի տոտալ փոփոխությունից հետո՝ հաջորդ 30 տարիների ընթացքում, այն ենթարկվեց մի շարք ցնցումների։ Դրա օրինաչությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ նոր էլիտան նույնպես ենթակա կլինի նմանատիկ ցնցումների, եթե գործի հին եղանակով։ Փորձենք դրանց պատճառներն ու օրինաչափությունները հասկանալ էլիտաների մասին եղած արևմտյան տեսությունների օգնությամբ և այդ տեսությունների հիման վրա փորձենք հասկանալ «հայկական էլիտայի» փոխակերպումները։
Էլիտաներիշրջապտույտիևպարբերականթարմացման մասին տեսությունները
Վիլֆրեդո Պարետտոն էլիտաների մասին տեսությունների հիմնադիրներից մեկն էր, ում Մուսսոլինին իր ուսուցիչն էր համարում։ Այս թեմայի վերաբերյալ աշխատություններում նա ամենաշատ ցիտվող հեղինակներից է։
Ըստ նրա՝ հասարակությունն ունի բրգաձև տեսք, որի գագաթում գտնվում է ղեկավար շերտը, որն ուղղորդում է ողջ հասարակությանը։ Նա համարում էր, որ քաղաքական համակարգն ունի մի օրինաչափություն՝ իշխող էլիտան միշտ խաբում է հասարակությանը, իսկ ժողովրդավարական կառավարումն անվանում էր դեմագոգների պլուտոկրատիա։ Պարետտոն համարում էր, որ հասարակության մեջ եղած «համաձայնության ռեսուրսը» պայմանավորված է իշխող էլիտայի կողմից հանրության զգացմունքներն ու էմոցիաները արդյունավետ կերպով մանիպուլյացիաների ենթարկելու հմտությամբ։ Ըստ նրա՝ «կառավարության քաղաքականությունն այնքանով է արդյունավետ, որքանով կարողանում է օգտագործել մարդկանց էմոցիաները, սակայն դա միշտ չէ բավարար. երբեմն պետք է նաև ուժ կիրառել»։
Միևնույն ժամանակ, նա համարում էր, որ էլիտաները կրում են հանրային օգտակար գաղափարները ու մշակույթը, և նրանք այն առանցքն են, որի վրա հիմնվում է քաղաքակրթությունը։
Պարետտոյի խոսքերում կարելի է գտնել նաև հայկական «իշխանափոխության-հեղափոխության» բացատրությունը։ Նա ասում էր, որ էլիտան պետք է ունենա իր կազմի թարմացման համար շրջանառություն, այսինքն՝ իշխող էլիտան ոչ էլիտայից ու կոնտրէլիտայից պետք է պարբերաբար համալրվի առավել ակտիվ ու բանիմաց կադրերով, հակառակ դեպքում հանրությանը սպասվում է ճահճացում, որի արդյունքում տեղի են ունենում հեղափոխություններ, և հին էլիտային գալիս է փոխարինելու նոր էլիտան։
Հետևելով Պարետտոյի մտքին՝ կարելի է այն շարունակել․ ըտրությունների կեղծումը նշանակում է ակտիվ և բանիմաց մարդկանց կրիտիկական մի զանգված դուրս թողնել կառավարման համակարգից և ստեղծել հանրային լարում, որը հանգեցնում է հեղափոխական իրավիճակի, ինչը մենք պարբերաբար տեսել ենք Հայաստանի հետընտրական զարգացումների ժամանակ։
2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ է անցել 6 խմբակցություն, որոնց մեծ բասը բաղկացած էր տարբեր կուսակցությունների անդամներից։ Կազմվել է իշխող կոալիցիա, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը, ըստ էության, քիչ թե շատ ազդեցիկ ուժերին ներգրավվել է կառավարման գործընթաց։ «Հաճախորդների» ինստիտուտը քաղաքական տեխնոլոգիաների առումով ճիշտ քայլ էր, սակայն 2017-ին ընդամենը երեք խմբակցություն էր ներկայացված խորհրդարանում, մնացածը դուրս էին մնացել, դուրս էին մնացել արդեն քաղաքական օրակարգ թելադրող քաղաքացիական ակտիվիստները։ Նախագահական համապետական ընտրությունների վերացումը նույնպես լրացուցիչ լարվածություն էր ստեղծել։ Ձևավորվող կոնտրէլիտան դուրս էր մնացել քաղաքական պրոցեսներից, իսկ իշխող ուժի հանրային վարկն իր ցածրագույն նշաձողին էր հասել։
Մյուս խոշոր տեսաբան, ձախ հայացքների տեր իսպանացի Օրտեգա Ի-Գասեթն ավելի ռոմանտիկ պատկերացումներ ուներ. նա համարում էր, որ էլիտա են նրանք, ովքեր որոնում և գտնում են բարձրագույն իմաստությունը և դա տալիս են մյուսներին։ «Մյուսները» զանգվածն են, դրա համար իշխանությունը պետք է գտնվի մտածող, «ժամանակի բարձրության վրա» գտնվող մարդկանց ձեռքին, մարդկանց, որոնք լսում են ապառաժների տակից լսվող պատմության դղրդոցը, տեսնում են իրական կյանքի ողջ ներկապնակը և մերժում են հետադիմությունն ու անարխիան։ Սա, իհարկե, ռոմանտիկ տեսակետ է, որը բնորոշ է ձախ հայացքներ ունեցող տեսաբաններին, որոնց դատողությունների հիմքում արդարության և պրոգրեսի գաղափարն է։
2018-ի խորհրդարանը քաղաքական և ֆինանսական էլիտայի մի զգալի հատվածը դուրս է թողել կառավարման գործընթացից և ձևավորել է ռոմանտիկ օրակարգ։ Հանրությանը սնուցել են, ըստ էության, ձախական խոստումներով՝ պատժել օլիգարխներին, հետ բերել թալանը, իսպառ վերացնել կոռուպցիան, ուղիղ ժողովրդավարություն հաստատել, սակայն իրականում վարում են լիբերալ–տնտեսական քաղաքականություն՝ եկամտահարկի տոկոսի համահարթեցում, կրճատում են պետական հաստատությունների աշխատողների քանակը և այլն։ Իսկ «ապառաժների տակից լսվող պատմության դղրդոցն» ընկալող նոր էլիտայի կարողոությունների մասին խոսելը, բնականաբար, տեղին չէ։
Խոստումների և իրականության հակասությունն անորոշության մեջ է դրել իշխանափոխությունը պաշտպանած զանգվածին։ Նշված երկու հանգամանքներն ապագայում իրենց ազդեցությունը կունենան։
Իտալական ծագմամբ ամերիկացի ժամանակակից տեսաբան Ջիովաննի Սարտորին իր «Վերանայելով դեմոկրատական տեսությունները» աշխատությունում զարգացնում է Պարետտոյի էլիտաների շրջապտույտի մասին տեսությունը։ Ըստ նրա՝ իշխող էլիտան չպետք է վերևից նայի մարդկանց զանգվածին, որովհետև ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել են բուրգի գագաթին, այլ պետք է ունենա համապատասխան ունակությունները՝ հանրությանը տանելու դեպի զարգացում։ Երբ դա տեղի չի ունենում, ապա հանրության մեջ առաջանում է լարում, և արդյունքում իշխող էլիտան այս կամ այն կերպ դուրս է մղվում առավել ընդունակների կողմից։ Իշխող էլիտան պետք է ունենա ինչ-որ բարձր կոչում ու նպատակ, և այդ դեպքում զանգվածը կգնա նման էլիտայի հետևից, սակայն երբ դա տեղի չի ունենում, ապա զանգվածը դուրս է գալիս վերահսկողությունից, և սկսվում են խժդժությունները
էլիտաների կոնֆլիկտը Հայաստանում․ մաս I
«Հասարակության մեջ կոնֆլիկտների մեծ մասը տեղի է ունենում էլիտաների միջև՝ իշխանությունը պահող ևիշխանության ձգտող փոքրամասնությունների»։

Էլիտաների շրջապտույտի և պարբերական թարմացման մասին տեսությունները

(շարունակելի)
Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ politeconomy.org