Կարծիք

10.03.2019 15:05


Համանախագահների կողմից «թիրախավորված» են Հայաստանի բոլոր ղեկավարները, բացի Քոչարյանից

Համանախագահների կողմից «թիրախավորված» են Հայաստանի բոլոր ղեկավարները, բացի Քոչարյանից

Համանախագահների հրապարակած ուղերձում ամրագրված են 2009֊2012 թվականները։

Լավ է, որ սրիկայամիտ ու պետականախույս կեղծարարները, հիմք ընդունելով փաստացի ու ոչ պատահական նշված թվականները, որևէ կերպ չեն ասոցացնի համանախագահների այսօրվա դիրքորոշումը Քոչարյանի հետ։

Իսկ գուցե սա նաև յուրատեսակ մեսիջ է մեզ համար այն բանի մասին, թե հատկապես ե՞րբ ենք մենք եղել առավելապես պետականաձիգ։

Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը շատ առավել խորքային է պետք ուսումնասիրել ու ամենակարևորը՝ հետևություններ անել։

Փաստորեն, նա, ում օրոք մենք եղել ենք առավել պետականաձիգ, այսօր ապօրինաբար կալանված է՝ շինծու մեղադրանքների մեղսագրմամբ։

Կարծում եմ՝ համանախագահների ուղերձի տեքստի վերոհիշյալ դրվագը պետք է ի դեմս վարչապետի խոսնակի՝ հատկապես ուշադիր կարդան նրանք, ովքեր ակնհայտ կեղծարարությամբ պրոպոգանդում են, թե Քոչարյանն է Արցախը դուրս մղել բանակցային սեղանից՝ մոռանալով, թե ինչպես է հեռավոր 1996 թվականին Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը պարզաբանել, որ Արցախը պետք է դուրս բերել բանակցային պրոցեսից, որպեսզի բարձրացվի դրանց արդյունավետությունը։

Բնականաբար, այս ուղերձը լայնորեն ու դետալային չի ներկայացվի հայ հանրությանը, քանի որ համանախագահների կողմից «թիրախավորված» են Հայաստանի բոլոր ղեկավարները, բացի Քոչարյանից, իսկ Քոչարյանը միայն կարող է բանտից զգուշացնել, ցավոք, այդ զգուշացումներին էլ ականջալուր չենք։

Հ.Գ. Հուսամ՝ համանախագահներին ուղղված արձագանքը չի լինելու պատասխան պահանջող հայացքի ֆորմատով՝ սա շատ ավելի լուրջ է, քան Լուկաշենկոյի՝ «ինչո՞ւ ես լեզուդ մտցրել մի տեղդ» արտահայտությունը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը