Լրահոս

10.03.2019 15:03


Ջրվեժում 36–ամյա տղան 2 դանակներով մի քանի հարվածով սպանել է 64-ամյա հորը

Ջրվեժում 36–ամյա տղան 2 դանակներով մի քանի հարվածով սպանել է 64-ամյա հորը

Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 16 տանը տղամադու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հետքեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իսկ խմբի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Արթուր Ղազարյանը, ում որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված է և այդ ամենի վրա կան արնանման հետքեր: Քննիչը դանակները առգրավել է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Շոկի մեջ էինք, երբ լսեցինք, որ տղան սպանել է հորը: Համերաշխ ընտանիքն են եղել, թե ինչն է դրդել նման դաժան սպանության՝ չգիտենք: Սպանվածի մի տղան գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, սպանվածի կինն էլ բուժքույր է: Հաշտ, խաղաղ ընտանիք են եղել: Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել»:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը