Լրահոս

10.03.2019 13:45


Կոտայքի մարզում թալանել են Վճռաբեկ դատարանի գնումների բաժնի պետի բնակարանը

Կոտայքի մարզում թալանել են Վճռաբեկ դատարանի գնումների բաժնի պետի բնակարանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 10-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 30-ամյա Դավիթ Թովմասյանը և հայտնել, որ մարտի 9-ին, ժամը 16:00-ից մինչև մարտի 10-ը, ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի պատուհանը և մուտք գործել ներս, այնուհետև հյուրասենյակից գոցացել ոսկյա և արծաթյա զարդեր և ՀՀ դրամ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Գ. Շամշյանի տեդեկություններով՝ տուժած Դ. Թովմասյանն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես գնումերի բաժնի պետ:

Այս խորագրի վերջին նյութերը