Կարծիք

08.03.2019 21:40


Մի քանի փաստ, որոնք իրականում պետք է մտահոգեն հայ հասարակությանը

Մի քանի փաստ, որոնք իրականում պետք է մտահոգեն հայ հասարակությանը

Արձանագրման կա մի քանի փաստ, որոնք իրականում պետք է մտահոգեն հայ հասարակությանը: Մինչ սոցիալական ցանցերը ու մամուլը քննարկում են վարչապետի տիկնոջ ցոփ վոյաժները արտասահմանյան երկրներում, հարևան Ադրբեջանից հնչող մեսիջները իրապես մտահոգվելու տարրեր են պարունակում:

Ըստ հաղորդագրության`

Մարտի 11-15-ը Ադրբեջանի բանակն անցկացնելու է պլանային բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրաված են թվով 10000 անձնակազմ, շուրջ 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց՝ այդ թվում զորային ավիացիա (ուղղաթիռներ):

Զորավարժություններին զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ-ից հնչում են կոշտ գնահատականներ ուղղված Երևանին:
Մասնավորապես՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովը կրկին պնդել է, թե «օկուպացված հողերը պետք է ազատագրվեն, իսկ բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենի տարածքները»: Թերևս, սա պատասխան է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացրած խաղաղասիրական կոչերին:

Զուգահեռաբար Մարտի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցեր:

Ինչևիցէ, այսօր Մարտի 8-ն է, կանանց միջազգային օրը, որի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցում ձնծաղիկներ է նվիրել պատահական անցորդներին և զբաղվել իր մշտական գործով՝ լայվ է մտել ու սելֆիներ արել ՀՀ հպարտ քաղաքացիների հետ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը