Փոքրի՛կ իշխան, սովորեցրո՛ւ ինձ պատմությունից դասեր չքաղելու արվեստը
Երբ նա դարձավ երկրի առաջին կինը, սկզբում ժողովուրդը նրան երկրպագում էր, համարում էր բարի, մեծահոգի և օրինակելի։ Սակայն զվարճանքների ու նյութական հաճույքների հանդեպ պարզագույն հակումը կարճ ժամանակ անց նրան վերածեց ամենաքննադատվող ու ամենաաղմկահարույց կերպարի։ Նա հռչակվեց դավադրությունների և մանիպուլյացիաների ոգեշնչման առարկա։ Նրա պահվածքը բազմաթիվ բամբասանքների և դատափետումների առիթ տվեց։
Ամբոխը կատաղած էր և թշնամացած, ամբոխն արյուն էր տենչում, ամբոխին այդպիսին էր դարձրել իշխանությունը՝ իր անհեռատեսությամբ, ագահությամբ, տգիտությամբ և կառավարելու ապաշնորհությամբ։
Ու գիլիոտինի մոտ կանգնած ոչ մեկին չէր հետաքրքրում, որ այդ կինը ժամանակին զբաղվել է բարեգործությամբ, եղել է ամբոխի սիրելին, նրա շուրջ պտտվող ասեկոսեների առյուծի բաժինը հորինվածք էր և հերյուրանք, որ նա երբեք չի ասել՝ «Եթե իմ ենթակաները հաց չունեն, թող թխվածք ուտեն» արտահայտությունը։

Նրա անունն էր Մարիա-Անտուանետա։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից