Կարծիք

07.03.2019 21:25


Կոռուպցիա անում են մերոնք, հրաժարական տալիս է Կանադայի նախարարը

Կոռուպցիա անում են մերոնք, հրաժարական տալիս է Կանադայի նախարարը

Ինչ տարօրինակ է։ Արդեն մի շաբաթից ավելի է՝ կոռուպցիոն բնույթի մեղադրանքով ձերբակալվել են մեր Պետական վերահսկողության ծառայության առնվազն 2 նորանշանակ աշխատակից (նույնիսկ ամենամոդայիկ ու ամենասիրված կառույցը՝ ԱԱԾ-ն է այդ մասին կիսատ-պռատ տեղեկատվություն տարածում)։

Փոխարենը հրաժարական է տվել Կանադայի նախարարներից մեկը՝ հայտարարելով․ «Վստահ չեմ, որ կառավարությունը կկարողանա բացահայտել կոռուպցիոն գործի հետ կապված խոշոր քաղաքական սկանդալը»։

Միջազգային համերաշխության եզակի օրինակ է՝ կոռուպցիա անում են մերոնք, հրաժարական տալիս է Կանադայի նախարարը։

Երևի այս պատճառով են մեր հայրենակիցները ձգտում Կանադա արտագաղթել։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը