Տնտեսական

07.03.2019 19:10


7 երեխա ունեցող ընտանիքը Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում․ Աննա Հակոբյանի հիմնադրամը ոչ մի բանով չի օգնել (տեսանյութ)

7 երեխա ունեցող ընտանիքը Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում․ Աննա Հակոբյանի հիմնադրամը ոչ մի բանով չի օգնել (տեսանյութ)

Էջմիածին քաղաքի բնակիչ Մարինե Սարգսյանը 7 երեխաների, եղբոր և եղբոր կնոջ հետ Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում:

Tert.am-ին Մարինե Սարգսյանը պատմեց, որ 7 անչափաս երեխայի, եղբոր և եղբոր կնոջ հետ ապրում էր Էջմիածին քաղաքում վարձով:

«Ապրում եմ վարձով, վարձիս փողը չեմ կարողացել վճարել 4 ամիս և տան տերը հանել է ինձ տանից»,-ասաց նա:

Նա նշեց, որ երեխաներից մեկը թոքաբորբ է Մուրացանի հիվանդանոցից հանել են, քանի որ չի կարողանում հիվանդանոցում պահել, հնարավորություն չունի:

Սարգսյանի եղբայրն էլ հավելեց, թե ապրելու հնարավորություն չունեն:

«Աննա Հակոբյանի հիմնադրամը ոչ մի բանով չի օգնել, եկեղեցիներին դիմել ենք, ոչ մի բանով չեն օգնել, Էջմիածնի քաղաքապետին դիմել ենք, չեն օգնել»,-ասաց Մարինե Սարգսյանի հարսը:

Մարինե Սարգսյանն էլ ասաց, որ Էջմիածնի քաղաքապետարան են դիմել, բայց ասել են` բավարար ֆինանսական միջոցներ չունեն, որ օգնեն մեզ: Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարան էլ են նամակ գրել, որը, սակայն, մնացել է անարձագանք: «Նամակ ենք գրել, չեն պատասխանել, դրա համար այստեղ անժամկետ նստացույց ենք անելու երեխաների հետ»,-ասաց նա:

Ընտանիքը հավաստիացնում է` ոչ մեկից գումար չեն ուզում: «Ասել ենք՝ ինչ-որ բանով օգնեք, ո՛չ ուտելիք են տրամադրել, ո՛չ հագուստ, ո՛չ վառելափայտ: Մեզ ընդամենը ինչ-որ տեղ տրամադրեք, որ ապրենք: 7 երեխայի հետ որտե՞ղ ապրենք»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը