Լրահոս

07.03.2019 14:47


Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները կրկին կառավարության դիմաց էին

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները կրկին կառավարության դիմաց էին

Կառավարության դիմաց այսօր՝ մարտի 7-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց բնակարանները, որոնցից, իրենց խոսքով, հարկադրանքով դուրս են եկել տարածքը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո, կամ պահանջում են համարժեք փոխհատուցում տրամադրել։

«Մեր խնդրի շուրջ որեւէ տեղաշարժ չկա։ Կառավարություն էլ փոխվեց, բայց դեռ ոչ մի շարժ։ Սերժի օրոք էլ էր այսպես, հիմա էլ։ Մեր իրավունքները խախտվել են, մեզ թալանել են, հասկացանք՝ դժվար ժամանակներ են, բյուջեն դատարկ է, բայց մնացել ենք 7 ընտանիք, մեզ չի՞ կարող պետությունը փոխհատուցում տալ»։

Բնակիչների խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանում էլ ասում են, թե իրենց իրավասությունից դուրս է։

«Ասում են՝ մենք դարձել ենք համայնք, ու նախորդ քաղաքապետարանի իրավահաջորդը չենք, չենք կարող ձեր հարցերը լուծել, թող կառավարությունը ձեր հարցերը։ Սակայն երբ դիմում ենք կառավարությանը, մեզ ուղարկում են քաղաքապետարան։ Սա ուղղակի կուրիոզ է։ Մենք էլ չենք իմանում՝ ում դիմենք»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը