Կարծիք

06.03.2019 22:05


Որևէ մեկը հասկանո՞ւմ է՝ այս քայլերը փոխկապակցված ու փոխհամաձայնեցվա՞ծ են

Որևէ մեկը հասկանո՞ւմ է՝ այս քայլերը փոխկապակցված ու փոխհամաձայնեցվա՞ծ են

Այսօր լուր տարածվեց․ «Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջուկային էներգիայի հարցերով ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի միջուկային էներգիայի հանձնաժողովի և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Զրուցակիցները խոսել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հետազոտական նախագծեր, մասնագիտական փոխանակումներ ու կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին»:

Երկու օր առաջ կառավարությունը իտալացիների հետ պայմանագիր կնքեց ջէկ կառուցելու մասին:

Որևէ մեկը հասկանո՞ւմ է՝ այս քայլերը փոխկապակցված ու փոխհամաձայնեցվա՞ծ են: Եթե` այո, ապա ինչնե՞րիս է պետք այդքան էլեկտրաէներգիան:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը