Կարծիք

06.03.2019 19:23


Տղերք, մի՛ խուրդվեք (լուսանկար)

Տղերք, մի՛ խուրդվեք (լուսանկար)

Ամենամեծ սխալներից, որ գործում են ներկայիս իշխանության տարբեր կալիբրի պաշտոնյաները՝ սկսած վարչապետից, այն է, որ նրանք տեղին և անտեղին փորձում են արձագանքել ամեն տեսակի ապատեղեկատվությանը կամ քննադատությանը, որը իրենց հասցեին արվում է մամուլում և սոցցանցերում:

Տղերք, մի՛ խուրդվեք: Դա խոսում է միայն ձեր անինքնավստահության և ոչ հասունության մասին: Դուք այլևս ընդիմադիր պատգամավորներ չեք, երկրի ԸՆՏՐՎԱԾ ամենալեգիտիմ ղեկավարներն եք և ձեր որոշումներից և աշխատանքից կախված է 3 միլիոն մարդու ճակատագիր:

Ձեզ քարկոծելու են ամեն քայլափոխի, դա նորմալ է: Եթե դուք վստահ եք, որ ճիշտ եք գործում` շարժվե՛ք առաջ, մի՛ արդարացեք: Ժամանակը կգա և ձեր իշխանության գնահատականը կտան քաղաքացիները և պատմությունը: Դուք մահապարտներ եք, մի՛ մոռացեք:

Իսկ եթե, այնուամենայնիվ, անհաղթահարելի ցանկություն ունեք պատասխանելու, դրա համար դուք ունեք բազմաթիվ օգնականներ, մամլո խոսնակներ և խորհրդականների բանակ: Տվե՛ք այդ պարտավոր գործը նրանց:

53337714_2373204226031910_5441420287801294848_n

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը