Նիկոլ Փաշինյան. «Այդ ձևաչափը ճանաչվել է 1994 թ., երբ ԼՂ-ը ճանաչվել է որպես լիարժեք բանակցային կողմ» (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կան այնպիսի գնահատականներ, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Եթե հիշում եք, ամենասկզբից մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք: Դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որը կապված էր նաև այդ պահի իրավիճակի գնահատականի հետ: Ես ասեցի, որ ԼՂ հիմնահարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և ինքներս ենք հասկանում, որ այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չէ: Այս հայտարարությունն արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և Հայաստանն, ըստ էության, արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից: Բայց, ցավոք, մինչ այժմ ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում, ընդհակառակը՝ անընդհատ արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի իշխանությունը չի էլ մտածում, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի նաև Արցախի ու Հայաստանի ժողովրդի համար, և մենք այս իրավիճակում հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը` մնալ իրավիճակին համարժեք»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև կարևորեց այն հանգամանքի արձանագրումը, որ բանակցություններն արդյունավետ դարձնելու համար պետք է լինի քննարկման արդյունավետ ձևաչափ:
«Այդ ձևաչափը ճանաչվել է 1994թ-ին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես լիարժեք բանակցային կողմ, և մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որ այդ արձանագրված ձևաչափը լիարժեք ձևով գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և պետք է կարողանա օգտվել այդ ինքնորոշման իրավունքից»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: