Փաշինյանը՝ Պուտինի ու Մեդվեդևի հետ սպասվող հանդիպումների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում հարցազրույց տալով ռուսական ՏԱՍՍ-ին, մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի դրանք մի քանի անգամ կլինեն, իսկ ղեկավարների գրասենյակները քննարկում են այդ հանդիպումների ժամանակացույցի հարցերը:
«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք: Օրինակ` ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան, և իմ այցը` Մոսկվա: Մենք այժմ կոնկրետ ժամկետներ ենք քննարկում: Վերջին քննարկումը եղել է մեկ շաբաթ առաջ. ես հեռախոսով խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նշել է, որ հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Ապրիլի 29-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, և բոլոր երկրների վարչապետերը, այդ թվում նաև Դմիտրի Անատոլևիչը, կժամանեն Երևան»,- նշել է վարչապետը:
ՀայաստանիՀանրապետությանվարչապետՆիկոլՓաշինյանիուՌուսաստանիԴաշնությաննախագահՎլադիմիրՊուտինիառաջինհանդիպումըտեղիէունեցել 2018թ. մայիսի 14-ինՍոչիում՝Եվրասիականտնտեսականմիությանանդամերկրներիղեկավարներիգագաթնաժողովին:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին՝Մոսկվայում՝ֆուտբոլիԱշխարհիառաջնությանբացմանարարողությանշրջանակում:
Սեպտեմբերի 8-ին ՀայաստանիվարչապետՆիկոլՓաշինյաննուՌուսաստանիԴաշնությաննախագահՎլադիմիրՊուտինըհանդիպել ենՄոսկվայում:
Դեկտեմբերի 27-ին ևս մեկ հանդիպում է կայացել Մոսկվայում, ուր Նիկոլ Փաշինյանը մեկնել էր աշխատանքային այցով:
Փաշինյանը՝ Պուտինի ու Մեդվեդևի հետ սպասվող հանդիպումների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում հարցազրույց տալով ռուսական ՏԱՍՍ-ին, մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի դրանք մի քանի անգամ կլինեն, իսկ ղեկավարների գրասենյակները քննարկում են այդ հանդիպումների ժամանակացույցի հարցերը:
«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք: Օրինակ` ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան, և իմ այցը` Մոսկվա: Մենք այժմ կոնկրետ ժամկետներ ենք քննարկում: Վերջին քննարկումը եղել է մեկ շաբաթ առաջ. ես հեռախոսով խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նշել է, որ հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Ապրիլի 29-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, և բոլոր երկրների վարչապետերը, այդ թվում նաև Դմիտրի Անատոլևիչը, կժամանեն Երևան»,- նշել է վարչապետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի Դաշնությաննախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018թ. մայիսի 14-ինՍոչիում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներիգագաթնաժողովին:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհիառաջնության բացման արարողության շրջանակում:
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնությաննախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում: