Քաղաքական

06.03.2019 13:28

«Հիմա Սաշիկը չկա, կառավարությունն ասում է՝ 50–ը դուք տվեք, 50-ը՝ մենք». ճանապարհը փակած Գրիբոյեդովի բնակիչներ (տեսանյութ)

«Հիմա Սաշիկը չկա, կառավարությունն ասում է՝ 50–ը դուք տվեք, 50-ը՝ մենք».  ճանապարհը փակած Գրիբոյեդովի բնակիչներ (տեսանյութ)

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչները այսօր՝ մարտի 6-ին, փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը։ Նրանք պահանջում են կառավարությունից ասֆալտապատել գյուղի ճանապարհները, ինչպես նաեւ տեղադրել երկաթբետոնե արգելապատնեշներ, հատկապես փոքրիկ կամուրջների մոտ։

«50-60 տարի մեզ ամեն ընտրության ժամանակ խաբել են, ամեն դեպուտատ խաբել, գնացել ա։ Հիմա էլ Սաշիկը չկա, կառավարությունն ասում է՝ 50–ը դուք տվեք, 50-ը մենք տանք։ Մենք որտեղի՞ց տանք։ Չեք կարողանում գործ անել, թող մեզանից հարկ չվերցնեն։ Մենք լոզունգներ չենք ուզում»,–ասում էին գյուղացիները։

Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչը առաջարկեց գնալ գյուղապետարան, հարցը քննարկել, որին գյուղացիները բացասական պատասխանեցին, նշեցին, որ պահանջում են, որ մարզպետը գա։

Մարզպետարանի աշխատակիցը հայտնեց, որ երկուշաբթի մարզպետը գալու է գյուղապետարան՝ հարցը քննարկելու համար։

«Եթե երկուշաբթի մարզպետը չեկավ, մենք սրանից բեթար ակցիա ենք իրականացնելու»,–նշեց գյուղացիներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։