Դիմել եմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի դեսպաններին՝ ահազանգելով ՀՀ-ում «թավշյա» իշխանության կողմից խոսքի ազատության ոտնձգությունների վերաբերյալ
Օրեր առաջ դիմել եմ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ.Թրեյսին, ԵՄ դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ահազանգելով մեր երկրում խոսքի ազատության նկատմամբ «թավշյա» իշխանության կողմից ոտնձգությունների վերաբերյալ: Առիթը` «Հայելի ակումբ», «Հրապարակ» օրաթերթ և այլ լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ծանուցագիրն էր (ապօրինի պահանջ ազատել վարաձակալած տարածքները):
Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար ԶԼՄ-ների կարևոր նշանակությանը, որը վերաբերում է խոսքի ազատության իրականացման պայմանները իրականություն դարձնելուն, ցանկալի չէ:
Ազատ մամուլի կարևոր դերը ժողովրդավարական հասարակության մեջ օրվա իշխանությունը նախորդ իշխանության պես համարում է իրեն թշնամի: Թեև ազատ մամուլը չպետք է գերազանցի որոշակի սահմաններ, մասնավորապես, ուրիշների հեղինակության և իրավունքների համատեքստում, այնուամենայնիվ նրա պարտքն է հաղորդել հանրային հետաքրքրությանն առնչվող բոլոր տեղեկությունները և գաղափարները։ Խնդիրը այդպիսի տեղեկատվության և գաղափարների տարածումն է, քանի որ հասարակությունը ունի իրավունք՝ ստանալու դրանք: Հակառակ դեպքում մամուլն ի վիճակի չէ ունենալ իր կենսական «հանրային հսկող շան» դերը:

Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից