Լրահոս

06.03.2019 10:03


Ահազանգել են, որ Շրջանային փողոցի բնակարաններից մեկը ջրալցվում է

Ահազանգել են, որ Շրջանային փողոցի բնակարաններից մեկը ջրալցվում է

Մարտի 6-ին՝ ժամը 03:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շրջանային փողոցի թիվ 2/3 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է 7-րդ հարկի բնակարանը. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքի մուտքից ջրի փականը փակել են, սակայն ջրի հոսքը չի դադարել:

Պարզվել է, որ բնակարանի բնակիչը ներսում քնած է եղել:

Փրկարարները բնակչի հետ համատեղ բնակարանի ներսից դադարեցրել են ջրի հոսքը՝ մինչ համապատասխան մասնագետի մոտենալը:

Այս խորագրի վերջին նյութերը