Կարծիք

05.03.2019 22:00


Մեր կառավարությունում կա՞ն մասնագետներ, ովքեր լսել են արեգակնային ու հողմային էլեկտրակայանների մասին

Մեր կառավարությունում կա՞ն մասնագետներ, ովքեր լսել են արեգակնային ու հողմային էլեկտրակայանների մասին

Երեկ մեր նոր կառավարությունը վերջնական ստորագրեց 250 մեգավատտ հզորությամբ Երևանի ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը։ Ըստ պայմանագրի՝ ՋԷԿ-ի շահագործումից (մոտ 2,5 տարի) հետո Հայաստանի ապագա կառավարությունները 20 տարի ժամկետով պարտավորվում են գնել արտադրված հոսանքը մեկ կիլովատտը 5,7 ԱՄՆ սենտով։

Ի՞նչ եք կարծում, մեր կառավարությունում կա՞ն մասնագետներ, ովքեր լսել են արեգակնային ու հողմային էլեկտրակայանների մասին։ Կա՞ն արդյոք նոր տեխնոլոգիաների մասնագետ-պայծառատեսներ, որ գիտեն, թե 20 տարի հետո որքան է արժենալու 1 կիլովատտ էլեկտրաէներգիան արտադրված ՋԷԿ-ում (այսինքն ներմուծված գազի հաշվին), հողմակայաններում, կամ արևային Հայաստանի արևային էլեկտրակայաններում։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը