Լրահոս

05.03.2019 16:44


Ռիժկովը կոչ է արել «Լազարյան ակումբին» լսել հայկական սփյուռքին

Ռիժկովը կոչ է արել «Լազարյան ակումբին» լսել հայկական սփյուռքին

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը Մոսկվայում ընթացող «Լազարյան ակումբի» 2–րդ համաժողովի ժամանակ կոչ է արել աջակցել հայկական սփյուռքին և ուշադրություն հրավիրել ներգաղթի խնդիրների վրա։

«Հենց ժողովրդական դիվանագիտությունն է իրապես ունակ կապեր հաստատել։ Պատմական արմատները ռուս–հայկական բարեկամության հիմքն են»,–Լուրերի դաշնային գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ ասել է Ռիժկովը։

Անդրադառնալով ներգաղթի խնդրին՝ Ռիժկովը նկատել է. «Մենք տեսնում ենք՝ ինչ է այժմ կատարվում Եվրոպայում։ Աստված չանի՝ նույնն այստեղ լինի»,–ընդգծել է բանախոսը՝ հիշեցնելով, որ հայկական սփյուռքն ասվածի հակառակի վկայությունն է։

«Ռուսաստանում ապրող հայերը օրգանապես միահյուսված են ռուսական տարածաշրջանին։ Միգուցե արժե՞ «Լազարյան ակումբի» մեկ այլ նիստի ժամանակ լսել հայկական սփյուռքին, իմանալ՝ ինչ խնդիրներ ունեն։ Մենք պետք է հիշենք, որ ոչ միայն Հայաստանի բարեկամն ենք, այլ նաև հայերի, որոնք ապրում են մեզ մոտ»,–հավելել է Դաշնության խորհրդի անդամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը