Կարծիք

05.03.2019 16:30


Տեր-Պետրոսյանը գրեթե 85 տոկոս էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ

Տեր-Պետրոսյանը գրեթե 85 տոկոս էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ

Երեկ լսեցի՞ք Փաշինյանի ելույթը: Փաստորեն, թավշյա հեղափոխությունը վերականգնել է ժողովրդավարությունը Հայաստանում:

Հիմա մի քանի հարց իրեն...

Երբվանի՞ց են պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում:

Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են:

Փաստորեն, Նիկոլի Հայաստանում դատավորներին ու քաղաքական ընդդիմախոսներին սպառնալը և ցուցումով մարդ բռնելը ժողովրդավարության հաղթանակ են համարվում:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պաշարումը և գործադիրի կողմից օրենսդիր իշխանության աշխատանքներին միջամտելը դեմոկրատիայի նվաճումն են ըստ մերօրյա Ջեֆերսոնի:

Ելույթից ակնհայտ էր, որ Փաշինյանը շատ է ոգևորվել դեկտեմբերին ստացած 70 տոկոս քվեներից... Հիշեցման կարգով ասեմ, որ Տեր-Պետրոսյանը գրեթե 85 էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ:
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Հ.Գ. Արցախյան կարգավորման անդրադարձը ելույթում շատ զգուշավոր էր:
Բա ո՞ւր մնաց մեր դուխով վարչապետի հպարտ ու խրոխտ տեսակետը...

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը