Քաղաքական

05.03.2019 16:29


Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ 2012 թ․-ից հետո Հայաստանում չի եղել քվեարկության արդյունքների կեղծում

Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ 2012 թ․-ից հետո Հայաստանում չի եղել քվեարկության արդյունքների կեղծում

Այսօր Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Հայաստանում ցանկացած տեսակի ընտրությունների կազմակերպման ընթացքում երբևէ դրանց արդյունքները նախապես հայտնի չեն լինում։

Նաև նշել է, որ 2012-ից սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն փորձել է հետամուտ լինել պահպանել Ընտրական օրենսգրքի պահանջները։

«Երբ քվեատուփերից դուրս են գալիս քվեաթերթիկները ու իրականացվում է քվեարկության արդյունքների ամփոփում, արձանագրության թվերը հենց այդ քվեաթերթիկներով տված քվեներն են, որոնք գտնվում էին քվեատուփերում։ Այդ գործընթացը եղել է թափանցիկ, այդ ամբողջ պրոցեսին հետևել են թե՛ վստահված անձինք, թե՛ դիտորդներ, թե՛ լրատվամիջոցներ։ Այսինքն՝ գոնե 2012 թվից այս կողմ այնպես չի եղել, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ ու արտացոլեն այլ պատկեր ու այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում։ Մինչ այդ, հնարավո՞ր է, որ ընտրողի կամքի վրա ներգործության դեպքեր տեղի ունեցած լինեն, իհարկե, հնարավոր են»,-նշել է Մուկուչյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը