Կարծիք

05.03.2019 15:14


Հենց գործը հասնում է երկրի կառավարմանը, բոլորս դառնում ենք հանդուրժող, սպասող

Հենց գործը հասնում է երկրի կառավարմանը, բոլորս դառնում ենք հանդուրժող, սպասող

Այ, հետաքրքիր է` ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ, բժշկի գնալուց մենք փորձ չունեցողներին, սկսնակներին, ոչ պրոֆեսիոնալներին չենք հանդուրժում (և այդպես է կյանքի նաև այլ ոլորտներում), իսկ հենց գործը հասնում է երկրի կառավարմանը, բոլորս դառնում ենք հանդուրժող, սպասող, շանս տվող։
Բայց չէ՞ որ եթե սխալվի, օրինակ, բժիշկը, դրանից վնաս է կրելու ընդամենը մեկը, իսկ եթե պետության ղեկին գտնվողները` միլլոնները, և սխալները իմաց են տալու տարիներ շարունակ։

Բայց դե, ոչինչ, հանգիստ նստենք տեղներս։
#երբ_պետությունը_սամոսվալ_է

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը