Քաղաքական

05.03.2019 13:55


Փաշինյանի կինը, դուստրը և կնոջ ընկերուհին պետության հաշվին այս անգամ մեկնել են Բելգիա

Փաշինյանի կինը, դուստրը և կնոջ ընկերուհին պետության հաշվին այս անգամ մեկնել են Բելգիա

Մարտի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։ Politik.am-ի տեղեկություններով՝ այս անգամ ևս վարչապետ Փաշինյանը իր հետ արտերկիր է տարել ընտանիքի անդամներին։

Պետք է նկատել, որ նախորդ անգամ, երբ նա աշխատանքային այցով մեկնել էր Շվեյցարիա, մենք գրել էինք, որ իր հետ Դավոս է մեկնել նաև կինը՝ Աննա Հակոբյանը։ Վարչապետի կինը չէր մասնակցում Դավոսի տնտեսական համաժողովին, պարզապես մեկնել էր հանգստի։

Մեր այդ հրապարակումից միայն մեկ ամիս անց Աննա Հակոբյանը պաշտոնապես հաստատեց, որ ամուսնու հետ մեկնել է Դավոս։ Հետագայում բացատրություն չտրվեց, թե ինչու՞ են պետական միջոցներ վատնվել, երբ Աննա Հակոբյանը այնտեղ անելիք չուներ։

Մեր հետաքննական հրապարակմանը արձագանքեց FIP.am-ը («Փաստերի ստուգման հարթակ»), որը ղեկավարում է Դանիել Իոաննիսյանը։ Իոաննիսյանը Աննա Հակոբյանի այցը չհամարեց պետական միջոցների վատնում, քանի որ, իր համոզմամբ, վարչապետին սպասարկող ինքնաթիռը, միևնույն է, դատարկ է եղել, և հավելյալ ծախսերի կարիք չի եղել։ Դանիել Իոաննիսյանի՝ «Փաստերի ստուգման հարթակի» կողմից հրապարակված այս արդարացումը վերատպել էր նաև Աննա Հակոբյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը։

Մեր տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը, տեսնելով հասարակության լիակատար անտարբերությունը իր շռայլությունների նկատմամբ, որոշել է իրեն չզրկել Բելգիայի Թագավորություն գնալու հաճույքից։ Նա իր հետ տարել է նաև իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին և ընկերուհիներից մեկին։

Մեր հրապարակումը գրեթե պատրաստ էր, երբ արձանագրեցինք, որ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը ևս այցելել են Բելգիայի Թագավորություն։ Մենք փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու համար, թե ինչ միջոցների հաշվին են Աննա Հակոբյանն ու իր ընկերուհին մեկնել Բելգիա։ Աննա Հակոբայնի մամուլի խոսնակը չպատասխանեց մեր զանգերին։

Աղբյուրը՝ Politik.am

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։ Մենք կապվեցինք Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ, քանզի տիկնոջ հետ Փաշինյանի մեկնելու մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։ Կարապետյանը հաստատեց մեր լուրը, որ Աննա Հակոբյանը եւս Բրյուսելում է։

Բելգիայի հայկական շրջանակների մեր աղբյուրը հայտնում է, որ ամբողջ դիվանագիտական կորպուսը երեկ լծված է եղել Աննա Հակոբյանին և աղջկան՝ Մարիամ Փաշինյանին զվարճացնելու գործին։ Նրանց տարել են ռեստորաններ, բրենդային խանութներ։

Դիվանագետներին հրահանգված է եղել, որ Աննայի և դստեր այցը գաղտնի պահեն, նրանց պահել են Փաշինյանի հետ մեկնած լրագրողների աչքից հեռու։ Սակայն դիվանագետներն անհանգիստ են եղել՝ համայնքի աչքից այցը թաքցնելը չէր հաջողվի։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը