Մի պահ պատկերացրեք, որ ձեր հարևանը գալիս է ձեր տնից, առանց ձեր թույլատվությունը հարցնելու, ինչ-որ մի բան է վերցնում ու տանում իրեն, դուք թույլ կտա՞ք դա, իհարկե ո՛չ․ այն, ինչը որ ձեր տանն է, ուրեմն ձերն է, ուրիշ ոչ ոք իրավունք չունի այն իրենով անել: Կամ այդ նույն հարևանը բանկից վարկ է վերցնում ձեր անունով, ծախսում է իր հաճույքների համար և դուք փակում եք այդ վարկը, ըստ ձեզ դա արդա՞ր է, կարող եմ ենթադրել, որ ո՛չ: Բայց դուք չեք հասկանում, որ միևնույնն է՝ թույլ եք տալիս դա, և ոչ միայն ուղղակի թույլ եք տալիս, այլ նաև գտնում եք, որ այդպես էլ պիտի լինի, քանի որ մեր երկրում այն մարդիկ, ովքեր կառավարության անդամ են, ձեր նկատմամբ անում են ուղիղ այդ նույն բաները և դուք դա նորմալ եք համարում ու չեք ընդվզում դրա դեմ:
Այն միլիարդավոր դոլարների վարկերը, որ տարիների ընթացքում բերել են ու դրանց արդյունքները չեք տեսել, բայց պիտի փակվեք, դա ի՞նչ է, նույն բանը չէ՞: Կամ մեր երկրի ընդերքում եղած հարստությունները, մեր արդյունաբերական ներուժը, ենթակառուցվածքները, էներգետիկ համակարգը, մեր հողն ու ջուրը վերջապես, որոնք մերն են, բայց իրականում պատկանել և պատկանում են նախկին ու ներկա իշխանավորներին և նրանց կողքին կամ հետևում կանգնած տեղացի ու օտար օլիգարխներին, նույն բանը չէ՞, չէ՞ որ նրանք մեզ պատկանող այդ ամենը օգտագործում են միայն ու միայն իրենց և իրենց ընտանիքների բարեկեցությունը կամ, ավելի ճիշտ, ցոպ ճոխությունը ապահովելու համար, իսկ մեզ և ձեզ կոչ են անում համբերել կամ, լավագույն դեպքում, անտառներից մոշ հավաքել ու ոչխար պահել, և այսքանից հետո, արի ու տես, որ ձեզանից ոչ ոք նույնիսկ չի էլ տարակուսում․ հարգելիներս, բա եթե էդպես է, ուրեմն հարևանին էլ թույլ տվեք, որ ձեր տնից իր ուզած բանը տանի իրեն, ի՞նչ տարբերություն, իշխանավորից ի՞նչ պակաս տղա է:
Ինչևէ, այս ամենի պատճառը մեկն է, հայի պատկերացմամբ իր իրավունքը տարածվում է իր բնակարանի սահմաններից ներս միայն, իսկ բնակարանի սահմաններից դուրս, ինչ որ տեղի է ունենում, նա ենթագիտակցորեն համարում է իր իրավասությունից դուրս: Սա դասական անհայրենիք մարդու հոգեբանություն է, այս տիպի մարդիկ չեն հասկանում՝ ինչ ասել է հայրենի պետականություն, սրանք կարծում են, որ նորմալ է, երբ իշխանավորները թալանում ու շահագործում են իրենց, երբ հաշվի չեն նստում իրենց իրավունքների և շահերի հետ, ու այդպես շարունակ, քանի որ հարյուրամյակներիվերսերնդեսերունդապրելենօտարներիպետություններումիրավազուրկիկարգավիճակով, սրանցհոգսըեղելէմիայնիրենցչորսպատըուայդպատերիմեջծվարածիրենցընտանիքիանդամները, սրանքչենգիտակցելուչենգիտակցումառայսօր, որայդչորսպատերըիրենցչենփրկի, եթեայդպատերիսահմաններիցդուրսիրենցիրավասություններըչունենան: Տեսե՛ք՝ հայ մարդը նույնիսկ շենքի (որտեղ իր բանկարանն է գտնվում) շքամուտքն ու բակը իր իրավասությունից դուրս է համարում, սեփական բնակարանը կվերանորոգի, կմաքրի այն ամեն աստծու օր, բայց որ շենքի շքամուտքն ու բակը քարուքանդ վիճակում են ու կեղտի մեջ կորած են, դա իրեն չի հետաքրքրում, դա արդեն ԻՐԵՆԸ ՉԷ:
Հայմարդըամաչումէ, երբիրբնակարանըվերանորոգվածչէ, բայցչիամաչում, երբիրշենքիբակըվերանորոգվածչէ, նաչիամաչումնաև, երբիրքաղաքնէքարուքանդվիճակում, ուվերջապեսչիամաչում, երբիրերկիրնէքարուքանդվիճակում՝կեղտիուաղքատությանմեջկորած. ահասաէհայմարդուողբերգությունը: Բոլոր առաջավոր ու հզոր ազգերը այդպիսին են դարձել, երբ այդ ազգիյուրաքանչյուրանդամիրենիրերկրիտերնէզգացել, ուդացույցէտվելոչթեդատարկխոսքով, այլգործով, երբյուրաքանչյուրԵՍիրենզգացելէորպեսՄԵՆՔ-իանքակտելիմասնիկը, չիսահմանափակվելիրանձնականով, այլապրելէընդհանուրիխնդիրներով՝գիտակցելով, որընդհանուրիխնդիրընաևիրնէ, իսկիրխնդիրըընդհանուրիննէ: Ահա սա եմ ուզում, որ հասկանան մեր ուռա հայրենասերները, ու հրաժարվեն ձևական հայրենասեր խաղալու գավառական սովորությունից, ու դառնան իսկական հայրենասեր, ու կոչ եմ անում իրենց, ու ընդհանրապես Հայաստանի բոլոր «հպարտ քաղաքացիներին», ու ոչ այնքան հպարտ քաղաքացիներին՝ «Եթե իսկապես ուզում եք գոնե շարքային քաղաքացի դառնալ (հպարտ քաղաքացու մասին չեմ էլ խոսում), ու եթե ուզում եք շատ թե քիչ նորմալ երկիր ունենալ, ուրեմն գիտակցե՛ք այս ամենը, և այն ղեկավարներին, որոնք ձեզ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հպարտ քաղաքացի են անվանում, ստիպե՛ք հաշվետու լինել ձեր առաջ ամեն տեղ ու ամեն ինչում, առանց ամաչելու, քաշվելու կամ վախենալու պարտադրե՛ք նրանց, որ կոպեկ առ կոպեկ հաշվետվություն ներկայացնեն, քանի որ երկրի բյուջեն իրենց հոր տնից չեն բերել, դա ձեր փողն է, ստիպե՛ք նաև, որ իրենց ամեն իմ արտասանած բառի համար պատասխանատվություն կրեն ձեր առջև, ստիպե՛ք ու պարտադրեք, որպեսզի այնպես անեն, որ ամեն ամիս ձեր սոցիալական կյանքում դեպի լավը փոփոխություններ զգաք, որ իրենք առանց այն էլ սուղ գումարները, որոնք ձեզ են պատկանում, ոչ թե, օրինակ, պարգևավճարների անվան տակ գրպանեն, այլ ուղղեն վթարային դպրոցների ու մանկապարտեզների շենքերը ամրացնելուն, որպեսզի օրերից մի օր դրանք չփլվեն ձեր երեխաների վրա, ու եթե չանեն այդ ամենը, ուրեմն իմացե՛ք, որ թշնամի են ու բռնազավթել են ձեր երկիրը՝ անկախ այն բանից հայերեն են խոսում, թե ոչ կամ հայկական անուններ են կրում, թե ոչ: Եթե ձեզ համբերելու կոչ են անում ու պայծառ ապագայի տեսլականներով կերակրում, ուրեմն իմացե՛ք, որ թշնամի են, եթե ձեզ սեր են խոստովանում ամեն աստծո օր, բայց դուք աղքատության և հոգսերի մեջ եք, իսկ իրենք իրենց ընտանիքներով ճոխությունների մեջ են, ուրեմն իմացեք, որ թշնամի են, եթե ձեզ հպարտ քաղաքացի են ասում, բայց մյուս կողմից սահմանափակում են ձեր քաղաքացիական իրավունքները, ուրեմն թշնամի են. իսկ թշնամուն ի՞նչ են անում, իհարկե, անզիջում պայքար են մղում նրա դեմ, քանի դեռ չեն հասել վերջնական հաղթանակին: Ահա այսպես են ազգ դառնում, այլ ոչ թե դատարկ բաժակաճառերով մեզ ու ձեզ պաթոսախեղդ անելով»:
Ո՞րն է հայ մարդու ամենամեծ խնդիրը
Մի պահ պատկերացրեք, որ ձեր հարևանը գալիս է ձեր տնից, առանց ձեր թույլատվությունը հարցնելու, ինչ-որ մի բան է վերցնում ու տանում իրեն, դուք թույլ կտա՞ք դա, իհարկե ո՛չ․ այն, ինչը որ ձեր տանն է, ուրեմն ձերն է, ուրիշ ոչ ոք իրավունք չունի այն իրենով անել: Կամ այդ նույն հարևանը բանկից վարկ է վերցնում ձեր անունով, ծախսում է իր հաճույքների համար և դուք փակում եք այդ վարկը, ըստ ձեզ դա արդա՞ր է, կարող եմ ենթադրել, որ ո՛չ: Բայց դուք չեք հասկանում, որ միևնույնն է՝ թույլ եք տալիս դա, և ոչ միայն ուղղակի թույլ եք տալիս, այլ նաև գտնում եք, որ այդպես էլ պիտի լինի, քանի որ մեր երկրում այն մարդիկ, ովքեր կառավարության անդամ են, ձեր նկատմամբ անում են ուղիղ այդ նույն բաները և դուք դա նորմալ եք համարում ու չեք ընդվզում դրա դեմ:
Այն միլիարդավոր դոլարների վարկերը, որ տարիների ընթացքում բերել են ու դրանց արդյունքները չեք տեսել, բայց պիտի փակվեք, դա ի՞նչ է, նույն բանը չէ՞: Կամ մեր երկրի ընդերքում եղած հարստությունները, մեր արդյունաբերական ներուժը, ենթակառուցվածքները, էներգետիկ համակարգը, մեր հողն ու ջուրը վերջապես, որոնք մերն են, բայց իրականում պատկանել և պատկանում են նախկին ու ներկա իշխանավորներին և նրանց կողքին կամ հետևում կանգնած տեղացի ու օտար օլիգարխներին, նույն բանը չէ՞, չէ՞ որ նրանք մեզ պատկանող այդ ամենը օգտագործում են միայն ու միայն իրենց և իրենց ընտանիքների բարեկեցությունը կամ, ավելի ճիշտ, ցոպ ճոխությունը ապահովելու համար, իսկ մեզ և ձեզ կոչ են անում համբերել կամ, լավագույն դեպքում, անտառներից մոշ հավաքել ու ոչխար պահել, և այսքանից հետո, արի ու տես, որ ձեզանից ոչ ոք նույնիսկ չի էլ տարակուսում․ հարգելիներս, բա եթե էդպես է, ուրեմն հարևանին էլ թույլ տվեք, որ ձեր տնից իր ուզած բանը տանի իրեն, ի՞նչ տարբերություն, իշխանավորից ի՞նչ պակաս տղա է:
Ինչևէ, այս ամենի պատճառը մեկն է, հայի պատկերացմամբ իր իրավունքը տարածվում է իր բնակարանի սահմաններից ներս միայն, իսկ բնակարանի սահմաններից դուրս, ինչ որ տեղի է ունենում, նա ենթագիտակցորեն համարում է իր իրավասությունից դուրս: Սա դասական անհայրենիք մարդու հոգեբանություն է, այս տիպի մարդիկ չեն հասկանում՝ ինչ ասել է հայրենի պետականություն, սրանք կարծում են, որ նորմալ է, երբ իշխանավորները թալանում ու շահագործում են իրենց, երբ հաշվի չեն նստում իրենց իրավունքների և շահերի հետ, ու այդպես շարունակ, քանի որ հարյուրամյակներ ի վեր սերնդե սերունդ ապրել են օտարների պետություններում իրավազուրկի կարգավիճակով, սրանց հոգսը եղել է միայն իրենց չորս պատը ու այդ պատերի մեջ ծվարած իրենց ընտանիքի անդամները, սրանք չեն գիտակցել ու չեն գիտակցում առ այսօր, որ այդ չորս պատերը իրենց չեն փրկի, եթե այդ պատերի սահմաններից դուրս իրենց իրավասությունները չունենան: Տեսե՛ք՝ հայ մարդը նույնիսկ շենքի (որտեղ իր բանկարանն է գտնվում) շքամուտքն ու բակը իր իրավասությունից դուրս է համարում, սեփական բնակարանը կվերանորոգի, կմաքրի այն ամեն աստծու օր, բայց որ շենքի շքամուտքն ու բակը քարուքանդ վիճակում են ու կեղտի մեջ կորած են, դա իրեն չի հետաքրքրում, դա արդեն ԻՐԵՆԸ ՉԷ:
Հայ մարդը ամաչում է, երբ իր բնակարանը վերանորոգված չէ, բայց չի ամաչում, երբ իր շենքի բակը վերանորոգված չէ, նա չի ամաչում նաև, երբ իր քաղաքն է քարուքանդ վիճակում, ու վերջապես չի ամաչում, երբ իր երկիրն է քարուքանդ վիճակում՝ կեղտի ու աղքատության մեջ կորած. ահա սա է հայ մարդու ողբերգությունը: Բոլոր առաջավոր ու հզոր ազգերը այդպիսին են դարձել, երբ այդ ազգի յուրաքանչյուր անդամ իրեն իր երկրի տերն է զգացել, ու դա ցույց է տվել ոչ թե դատարկ խոսքով, այլ գործով, երբ յուրաքանչյուր ԵՍ իրեն զգացել է որպես ՄԵՆՔ-ի անքակտելի մասնիկը, չի սահմանափակվել իր անձնականով, այլ ապրել է ընդհանուրի խնդիրներով՝ գիտակցելով, որ ընդհանուրի խնդիրը նաև իրն է, իսկ իր խնդիրը ընդհանուրինն է: Ահա սա եմ ուզում, որ հասկանան մեր ուռա հայրենասերները, ու հրաժարվեն ձևական հայրենասեր խաղալու գավառական սովորությունից, ու դառնան իսկական հայրենասեր, ու կոչ եմ անում իրենց, ու ընդհանրապես Հայաստանի բոլոր «հպարտ քաղաքացիներին», ու ոչ այնքան հպարտ քաղաքացիներին՝ «Եթե իսկապես ուզում եք գոնե շարքային քաղաքացի դառնալ (հպարտ քաղաքացու մասին չեմ էլ խոսում), ու եթե ուզում եք շատ թե քիչ նորմալ երկիր ունենալ, ուրեմն գիտակցե՛ք այս ամենը, և այն ղեկավարներին, որոնք ձեզ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հպարտ քաղաքացի են անվանում, ստիպե՛ք հաշվետու լինել ձեր առաջ ամեն տեղ ու ամեն ինչում, առանց ամաչելու, քաշվելու կամ վախենալու պարտադրե՛ք նրանց, որ կոպեկ առ կոպեկ հաշվետվություն ներկայացնեն, քանի որ երկրի բյուջեն իրենց հոր տնից չեն բերել, դա ձեր փողն է, ստիպե՛ք նաև, որ իրենց ամեն իմ արտասանած բառի համար պատասխանատվություն կրեն ձեր առջև, ստիպե՛ք ու պարտադրեք, որպեսզի այնպես անեն, որ ամեն ամիս ձեր սոցիալական կյանքում դեպի լավը փոփոխություններ զգաք, որ իրենք առանց այն էլ սուղ գումարները, որոնք ձեզ են պատկանում, ոչ թե, օրինակ, պարգևավճարների անվան տակ գրպանեն, այլ ուղղեն վթարային դպրոցների ու մանկապարտեզների շենքերը ամրացնելուն, որպեսզի օրերից մի օր դրանք չփլվեն ձեր երեխաների վրա, ու եթե չանեն այդ ամենը, ուրեմն իմացե՛ք, որ թշնամի են ու բռնազավթել են ձեր երկիրը՝ անկախ այն բանից հայերեն են խոսում, թե ոչ կամ հայկական անուններ են կրում, թե ոչ: Եթե ձեզ համբերելու կոչ են անում ու պայծառ ապագայի տեսլականներով կերակրում, ուրեմն իմացե՛ք, որ թշնամի են, եթե ձեզ սեր են խոստովանում ամեն աստծո օր, բայց դուք աղքատության և հոգսերի մեջ եք, իսկ իրենք իրենց ընտանիքներով ճոխությունների մեջ են, ուրեմն իմացեք, որ թշնամի են, եթե ձեզ հպարտ քաղաքացի են ասում, բայց մյուս կողմից սահմանափակում են ձեր քաղաքացիական իրավունքները, ուրեմն թշնամի են. իսկ թշնամուն ի՞նչ են անում, իհարկե, անզիջում պայքար են մղում նրա դեմ, քանի դեռ չեն հասել վերջնական հաղթանակին: Ահա այսպես են ազգ դառնում, այլ ոչ թե դատարկ բաժակաճառերով մեզ ու ձեզ պաթոսախեղդ անելով»:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org