Լրահոս

05.03.2019 10:20


Հրդեհ Արամի փողոցի ստորգետնյա ավտոկայանատեղիում. քաղաքացիներին տարհանել են

Հրդեհ Արամի փողոցի ստորգետնյա ավտոկայանատեղիում. քաղաքացիներին տարհանել են

Մարտի 4-ին՝ ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:01-ին:

Ավտոկայանատեղիում այրվել են երկու էլեկտրական վահանակ, 18 գմ մալուխ, և ջերմահարվել 12 գմ մալուխ:

Փրկարարները տարհանել են մոտ 10 քաղաքացու: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը