Մոսկվայում մեկնարկել է «Լազարյան ակումբ»-ի 2-րդ համաժողովը
ՌԴ մայրաքաղաքում՝ Մոսկվայում, մարտի 5-6-ը կայանալու է «Լազարյան ակումբ»-ի 2-րդ համաժողովը:
Համաժողովն անց է կացվելու «Էկոնոմիկա, ներդրում, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները» թեմայով:
Համաժողովի շրջանակներում նաև տեղի կունենա միջազգային գիտական-գործնական սեմինար «Ռուսաստանը և Հայաստանը. Տնտեսական փոխգործակցությունը նոր աշխարհաքաղաքական իրողություններում» խորագրով:
Ակումբի անդամները կներկայացնեն Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ իրենց առաջարկները և նախագծերը, «Ազատ հարթակ»-ի շրջանակում էլ խոսքի իրավունք կտրվի բոլոր ցանկացողներին:
Ակումբը հիմնադրել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Լազարյան ակումբի» բացումն ու առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 30-ին:

7or.am