«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»
Նիկոլ Փաշինյանն օրիգինալ չէ: Նա փորձում է կապկել օրիգինալներին, բայց ստացվում է դժգույն պատճենահանում:
Նիկոլ Փաշինյանը փորձում էր հանրահավաքների ժամանակ նմանակել Հիտլերին, բայց ստացվում էր Կերենսկու թույլ տեսակը:
Փաշինյանն ուզում էր աթենական դեմոկրատիայի հիմնադիր դառնալ ու «Ագոռա» խաղալ, բայց դարձավ ցածրակարգ թատրոնի դերասան:
Փաշինյանը հիմա էլ փորձում է չինական կոմկուսի առաջնորդ Մաո Ցզե Դուն դառնալ ու «թավշյա հեղափոխությունը» վերածել «մշակութայինհեղափոխության»՝ բուծելով սեփական հունվեյբիններին, բայց ստացվում է ընդամենը «սաքուլիկության» հովանավորում (հուսով եմ վերջիններս չեն նեղանա այս կոպիտ համեմատության համար):
Իսկ ովքե՞ր էին հունվեյբինները (թարգմանաբար՝ կարմիրգվարդիականները): Չինաստանում սրանց բուծել էր Մաո Ցզե Դունը, բայց ցույց էր տալիս, թե իբր կապ չունի հետները:
Հունվեյբինական խմբերը կազմավորվել էին աշակերտներից և ուսանողներից՝ Մաո Ցզե Դունի ավտորիտար իշխանության հակառակորդների դեմ ապօրինի պայքար մղելու համար: Հունվեյբիններին Մաոն օգտագործում էր ցզաոֆինների (խռովարարների) հետ միասին՝ ընդդեմ իր թրի տակով չանցնողների:
Սրանք մարդկանց վրա հարձակվում էին չինական ոստիկանության «չնկատող» հայացքի ներքո ու բռնություն կիրառում բոլոր նրանց դեմ, ովքեր չէին ընդունում Մաոյի «մշակութային հեղափոխությունը», որը ավերածությունների պատճառ դարձավ իր հակաթռչնային հիմարությունների պատճառով:
Հիմա Փաշինյանը որոշել է կրկնօրինակել Մաոյին ու իր «սաքուլիկներին» քսի է տալիս այս ու այն ուղղությամբ: Սրանք սկզբում տապալեցին Ռ. Քոչարյանի ասուլիսը՝ այդպիսով մեծ նվեր անելով 2-րդ նախագահին:
Հիմա էլ «սաքուլիկները» հարձակվել են Փաշինյանին քննադատած ու քայլարածների ծրագրերը ԵՊՀ-ում տապալած Նարեկ Մալյանի դեմ: Բայց Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե փարիսեցիաբար չհայտարարեր, որ դեմ է բռնություններին: Ինքը քսի է տալիս ու ինքն էլ ՖԲ-ի պատի վրա կոկորդիլոսի արցունքներ թափում:
Փաշինյանին այլ բան չի էլ մնացել: Նա միայն բռնությամբ կարող է իր իշխանությունը պահել: Բայց այդպիսով նա ճանապարհ է բացում այլ տիպի գործընթացների՝ ֆիզիկայի օրենքներին համապատասխան:
Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել, ինչը վտանգավոր է թե՛ իր, թե՛ Հայաստանի համար: Ուստի ճիշտը կանգ առնելն է:
Շատ վտանգավոր է, երբ պետության ղեկին է հայտնվում կոմպլեքսավորված ու հոգեպես անհավասարակշիռ մարդը: Վտանգավոր է առաջին հերթին ի՛ր համար:
«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»
Նիկոլ Փաշինյանն օրիգինալ չէ: Նա փորձում է կապկել օրիգինալներին, բայց ստացվում է դժգույն պատճենահանում:
Նիկոլ Փաշինյանը փորձում էր հանրահավաքների ժամանակ նմանակել Հիտլերին, բայց ստացվում էր Կերենսկու թույլ տեսակը:
Փաշինյանն ուզում էր աթենական դեմոկրատիայի հիմնադիր դառնալ ու «Ագոռա» խաղալ, բայց դարձավ ցածրակարգ թատրոնի դերասան:
Փաշինյանը հիմա էլ փորձում է չինական կոմկուսի առաջնորդ Մաո Ցզե Դուն դառնալ ու «թավշյա հեղափոխությունը» վերածել «մշակութային հեղափոխության»՝ բուծելով սեփական հունվեյբիններին, բայց ստացվում է ընդամենը «սաքուլիկության» հովանավորում (հուսով եմ վերջիններս չեն նեղանա այս կոպիտ համեմատության համար):

Հայկ Ուսունց