Լրահոս

04.03.2019 17:14


Մանվել Գրիգորյանն այլևս «Նաիրի» բուժկենտրոնում չէ

Մանվել Գրիգորյանն այլևս «Նաիրի» բուժկենտրոնում չէ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Գրիգորյանին «Նաիրի» բուժկենտրոն էին տեղափոխել փետրվարի 8-ին։ Բժիշկների կոնսիլիումը որոշում էր կայացրել ստացիոնար պայմաններում նախկին պատգամավորի բուժումը շարունակելու անհրաժեշտության մասին։

«Մանվել Գրիգորյանին դուրս են գրել շաբաթ օրը` մարտի 2-ին։ Այլ մանրամասներ չգիտեմ»,–ասաց Գնունին։

Հիշեցնենք, որ «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) 2018 թվականի հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

Այս խորագրի վերջին նյութերը