Լևոն Տեր֊Պետրոսյանի նախագահությամբ են անկախ Հայաստանում առաջին անգամ ընտրությունները կեղծվել
Երկու հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլը» դաշինքի անդամներին
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ բացառությամբ 1991֊ի նախագահական և որոշ վերապահումներով՝ 1999 թվի ԱԺ ընտրությունների, բոլոր ընտրությունները կեղծվել են, և որ Հայաստանի խնդիրների 90-100տոկոսը կապված է եղել ընտրկեղծիքների հետ։ Նա նաև պետության անունից ներողություն խնդրեց բոլոր տարիների քաղաքական հալածյալներից։ Գնահատելով վարչապետի անաչառությունը՝ կարևոր են նաև մի քանի հարցեր պարզաբանել պատկերցնելու համար նրա և «Իմ քայլը» դաշինքի մյուս անդամների գաղափարները։ Եթե հարցնեն՝ ո՞վ է ստեղծել լամպը, անմիջապես կպատասխանեն՝ Էդիոսոնը։ Իսկ եթե հարցնեն՝ ո՞վ է ստեղծել Հայաստանում ընտրակեղծիքները, անմիջապես կպատասխանեն՝ Լևոն Տեր֊Պետրոսյանը, նրա նախագահությամբ են անկախ Հայաստանում առաջին անգամ ընտրությունները կեղծվել՝ 1995 թվի հուլիսի 5–ին անկախ Հայաստանի ԱԺ առաջին ընտրությունների և Սահնադրության հանրաքվեի ժամանակ, իսկ ընտրակեղծիքների անմիջական կատարողն էլ ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է եղել։ Ապա Տեր֊Պետրոսյանն է շարունակել իր ու ՀՀՇ֊ի ներդրած ընտրկեղծիքները 1996 թվի նախագահական ընտրություններին, որ ինքը մնա նախագահ։ Նրանից հետո եկողները միայն շարունակել են աշխատեցնել իր ստեղծած ընտրկեղծիքների մեքենան։ Երկու հարց եմ ուզում տալ Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլի» այն անդամներին, ովքեր 2008֊ին Տեր֊Պետրոսյանին աջակցում էին. 1. 2008֊ին ինչո՞ւ էիք ուզում նախագահ դարձնել նրան, ով երկրում ընտրակեղծիքների հեղինակն է, այսինքն՝ մեկը, ով Հայաստանի խնդիրների 100 տոկոսի հեղինակն է։ Մանավանդ, ի տարբերություն Էդիսոնի, նա չի ընդունում, որ ինքն է իր արածի հեղինակը։ 2. Հետընտրական բողոքի ընդվզումներ եղել են 1996, 2003-2004, 2008, 2013 թվերին, որոնց ժամանակ այս կամ այն չափով բախումներ են եղել, բայց միայն 2008֊ին մարդիկ զոհվեցին, ինչո՞ւ։ Հիշեցնեմ նաև, որ մի տեսագրության մեջ 1996 թվի ցույցերի հետ կապված՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն ասում էր, որ պետք լիներ՝ 800 հոգի էլ կսպանեինք, բայց «առիթ» չեղավ։ Արդյոք պատահականութո՞ւն է, որ երկրում ընտրակեղծիքների հեղինակն ու մարտի մեկին ընդդիմության առաջնորդը նույն մարդն էր, և արդյոք երկու դեպքում էլ՝ և՛ ընտրակեղծիքների, և՛ զոհերի պատճառը Տեր֊Պետրոսյանի՝ երկրի ու մարկանց կյանքի առաջ պատասխանատվության դեֆիցիտը չէ՞ր։ Եթե նրանք չնկատեն կամ չպատասխանեն, կխնդրեի լրագրողներին՝ այս հարցերը տեղ հասցնել նրանց։
Լևոն Տեր֊Պետրոսյանի նախագահությամբ են անկախ Հայաստանում առաջին անգամ ընտրությունները կեղծվել
Երկու հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլը» դաշինքի անդամներին
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ բացառությամբ 1991֊ի նախագահական և որոշ վերապահումներով՝ 1999 թվի ԱԺ ընտրությունների, բոլոր ընտրությունները կեղծվել են, և որ Հայաստանի խնդիրների 90-100տոկոսը կապված է եղել ընտրկեղծիքների հետ։ Նա նաև պետության անունից ներողություն խնդրեց բոլոր տարիների քաղաքական հալածյալներից։
Գնահատելով վարչապետի անաչառությունը՝ կարևոր են նաև մի քանի հարցեր պարզաբանել պատկերցնելու համար նրա և «Իմ քայլը» դաշինքի մյուս անդամների գաղափարները։
Եթե հարցնեն՝ ո՞վ է ստեղծել լամպը, անմիջապես կպատասխանեն՝ Էդիոսոնը։
Իսկ եթե հարցնեն՝ ո՞վ է ստեղծել Հայաստանում ընտրակեղծիքները, անմիջապես կպատասխանեն՝ Լևոն Տեր֊Պետրոսյանը, նրա նախագահությամբ են անկախ Հայաստանում առաջին անգամ ընտրությունները կեղծվել՝ 1995 թվի հուլիսի 5–ին անկախ Հայաստանի ԱԺ առաջին ընտրությունների և Սահնադրության հանրաքվեի ժամանակ, իսկ ընտրակեղծիքների անմիջական կատարողն էլ ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է եղել։ Ապա Տեր֊Պետրոսյանն է շարունակել իր ու ՀՀՇ֊ի ներդրած ընտրկեղծիքները 1996 թվի նախագահական ընտրություններին, որ ինքը մնա նախագահ։ Նրանից հետո եկողները միայն շարունակել են աշխատեցնել իր ստեղծած ընտրկեղծիքների մեքենան։
Երկու հարց եմ ուզում տալ Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլի» այն անդամներին, ովքեր 2008֊ին Տեր֊Պետրոսյանին աջակցում էին.
1. 2008֊ին ինչո՞ւ էիք ուզում նախագահ դարձնել նրան, ով երկրում ընտրակեղծիքների հեղինակն է, այսինքն՝ մեկը, ով Հայաստանի խնդիրների 100 տոկոսի հեղինակն է։ Մանավանդ, ի տարբերություն Էդիսոնի, նա չի ընդունում, որ ինքն է իր արածի հեղինակը։
2. Հետընտրական բողոքի ընդվզումներ եղել են 1996, 2003-2004, 2008, 2013 թվերին, որոնց ժամանակ այս կամ այն չափով բախումներ են եղել, բայց միայն 2008֊ին մարդիկ զոհվեցին, ինչո՞ւ։ Հիշեցնեմ նաև, որ մի տեսագրության մեջ 1996 թվի ցույցերի հետ կապված՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն ասում էր, որ պետք լիներ՝ 800 հոգի էլ կսպանեինք, բայց «առիթ» չեղավ։ Արդյոք պատահականութո՞ւն է, որ երկրում ընտրակեղծիքների հեղինակն ու մարտի մեկին ընդդիմության առաջնորդը նույն մարդն էր, և արդյոք երկու դեպքում էլ՝ և՛ ընտրակեղծիքների, և՛ զոհերի պատճառը Տեր֊Պետրոսյանի՝ երկրի ու մարկանց կյանքի առաջ պատասխանատվության դեֆիցիտը չէ՞ր։
Եթե նրանք չնկատեն կամ չպատասխանեն, կխնդրեի լրագրողներին՝ այս հարցերը տեղ հասցնել նրանց։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից