Քաղաքական

04.03.2019 14:04

Արմեն Աշոտյանն առաջարկում է Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես «Արցախի փրկության օր»

Արմեն Աշոտյանն առաջարկում է Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես «Արցախի փրկության օր»

Իրեն հարգող ամեն մի հեղափոխություն փորձում է սահմանել սեփական՝ հեղափոխական օրացույցը։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ սարգսյանի հրաժարականի օրը որպես «Քաղաքացու օր» հռչակելու նախաձեռնությանը։

Նա, որպես օրինակ, հիշեց Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ սահմանված հեղափոխական օրացույցի մասին. «Ֆրանսիայում մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց օրացույց, որտեղ, օրինակ, պատմությունը սկսվում էր 1792 թվականի սեպտեմբերի 22-ից, երբ հանրապետություն հռչակվեց։ Ամեն ամսին տվեցին հեղափոխական անունները, տարվա ամեն մի օր ուներ իր անունը։ Այս օրացույցը վերացրեց Նապոլեոն, երբ դարձավ կայսր»։

Աշոտյանը շեշտեց՝ Եթե պետք է գնանք այսպիսի տրամաբանությամբ, պետք է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես «Արցախի փրկության օր»։

«Առաջարկում եմ Լեւոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես «Արցախի փրկության օր»»,– ասաց նա։

ՀՀԿ փոխխոսնակի համոզմամբ՝ սա ցույց է տալիս պետական մտքի սնանկությունը. «Իհարկե, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Սա ցույց է տալիս պետական մտքի սնանկությունը»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։