Լրահոս

04.03.2019 13:25


Ուկրաինայում սահմանապահները ձերբակալել են հետախուզվող հայի

Ուկրաինայում սահմանապահները ձերբակալել են հետախուզվող հայի

Ուկրաինայում սահմանապահները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող հային: Այս մասին նշվում է ՆԳՆ-ի հաղորդագրությունում, գրում է ukranews.com-ը:

«Մեկ օրվա ընթացքում Օդեսայի օդանավակայանում եւ Բելառուսի հետ սահմանին սահմանապահները հայտնաբերել են միջազգային հանցագործի», - նշվում է հաղորդագրությունում:

Օդեսա-ԱՄԷ չվերթի ուղեւորների գրանցման ժամանակ սահմանապահները ձերբակալել են ՀՀ քաղաքացու:

Պարզվել է, որ 32-ամյա օտարերկրացին որոնվում է ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից՝ սպանության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը