«ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա». Իրանի ԱԳՆ
Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ifpnews-ը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է հստակ ու թափանցիկ լինել, այն չի փոխվել: Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը որքան հնարավոր է՝ շուտ խաղաղ հանգուցալուծում կստանա՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստակամ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: